Հայաստանի Զինված ուժերի ներկայացուցիչները մեկնել են Բելառուս
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերի ներկայացուցիչները հունիսի 11-ից 13-ը մեկնում են Մինսկ:
Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական պատվիրակությունը Մինսկում կմասնակցի Հայաստանի եւ Բելառուսի պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության 2018թ. պլանով նախատեսված հակաօդային պաշտպանության ոլորտի հարցերի քննարկմանը:

















































