«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները Սեֆիլյանի կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության 9 պատգամավորները «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանի խափանման միջոց կալանքը փոխելու անձնական երաշխավորությամբ են հանդես եկել։ Այդ մասին Ֆեյսբուքում գրել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
Պատգամավորների երաշխավորության մեջ մասնավորապես ասված է. - «Սույնով երաշխավորում ենք, որ քրեական գործով մեղադրյալ Ժիրայր Սեֆիլյանը գտնվելով ազատության մեջ կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց։ Ժիրայր Սեֆիլյանի որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն երաշխավորության հիմքով փոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող պարտավորությունները»։
Առաջին ատյանի դատարանն ամբողջությամբ ապացուցված է համարել, որ Ժիրայր Սեֆիլյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախապատրաստել է զանգվածային անկարգություններ, հետագայում էլ` արդեն Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ, ապօրինի ձեռք է բերել հրազեն ու ռազմամթերք` նպատակ ունենալով գրավել ռազմավարական նշանակության շենքեր, իշխանություններին պարտադրել ինչ-որ գործողություններ:
Շարունակվում է Սեֆիլյանի վերաքննիչ բողոքի քննությունը: 10 տարի 5 ամսվա ազատազրկման դատապարտված Սեֆիլյանը վերաքննիչ ատյանում պահանջում է արդարացում։


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի