Խարամը քամու միջոցով անարգել տարածվում է քաղաքում (տեսանյութ)
Ձմռան ամիսներին ճանապարհները ձյունից մաքրելու և անցանելի դարձնելու նպատակով Ալավերդու համայնքապետարանը աղ ու խարամ է փռում քաղաքում:
Խարամը մետաղների հալման ժամանակ ստացվող հալույթ է, որը վտանգավոր է մարդկանց առողջության համար: Այն իր մեջ պարունակում է թույլտարելի չափը գերազանցող կապար, մկնդեղ, քրոմ:
Խարամի՝ թունավոր ու վտանգավոր լինելու փաստը այն աստիճան է անտեսվում, որ դրա կույտերը ձմռանից սկսած շարունակում են թափված մնալ Սանահին-Սարահարթ թաղամաս տանող ճանապարհին:
Իսկ խարամը քամու միջոցով անարգել տարածվում է քաղաքում:

















































