Շվեդիայի արքայադստեր մկրտությանը թագավորական ընտանիքի անդամի կիսաշրջազգեստն անսպասելիորեն հագից ընկել է (լուսանկարներ)
Շվեդիայի թագուհու եղբոր կինը բավական անհարմար իրավիճակի մեջ է հայտնվել փոքրիկ արքայադստեր մկրտության արարողության ժամանակ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կինը՝ Մելանի Սոմերլաթը, կրել է վառ կանաչ էլեգանտ զգեստ, որն անսպասելիորեն հագից ընկել է՝ ներկաներին ի ցույց դնելով կնոջ վարտիքը:
Դրանից հետո ներկաներից մի քանիսը նրա շուրջ «վահան» են ստեղծել, որպեսզի կնոջ մերկությունը չերևա:
Միջադեպը տեղի է ունեցել Դրոտնինգհոլմում, երբ թագավորական ընտանիքի բոլոր անդամներն ու արիստոկրատիայի ներկայացուցիչները հավաքվել են նորածին արքայադստեր մկրտությանը մասնակցելու համար:
Հայտնի է, որ Շվեդիայի արքայադուստր Մադլենն ու նրա ամուսինը՝ Քրիստոֆեր O’Նիլը, կնքել են իրենց երրորդ երեխային՝ Ադրիենին, որը ծնվել է մարտի 9-ին ու շվեդական գահի ժառանգորդների թվում իններորդն է:

















































