Կրակոցներ, դանակահարություն Երևանում
Մայիսի 26-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարած անհայտ քաղաքացին հայտնել է, որ Երևանի Շինարարների փողոցի 25 շենքի հետնամասում կրակոցներ է, նաև՝ դանակով վիճաբանություն:
Ժամը 23.00-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքային և գոտկային շրջաններում թափանցող կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Կարիկ Ու.-ն և «գոտկային հատվածի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 1996 թ. ծնված Նարեկ Ա.-ն: Նույն օրը, ժամը 23.55-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքով բուժօգնության է դիմել 1996 թ. ծնված Վահե Ա.-ն և հայտնել, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ին, Եղիազարյան փողոցի թիվ 52/2 տան մոտ նշված անձիք վնասվածքները ստացել են վիճաբանության ժամանակ, իսկ 1967 թ. ծնված Գառնիկ Հ.-ն իրեն պատկանող հրացանից 3 անգամ օդ է կրակել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել և վերցվել են 12 տրամաչափի կրակված 3 պարկուճ, հրացանը և 1983 թ. ծնված Կորյուն Մ.-ի կողմից նետված դանակը /երկարությունը՝ 28.5 սմ, շեղբը՝ 17.5 սմ/:
Նույն օրը, ժամը 23.00-ին, Կորյուն Մ.-ն, իսկ մայիսի 27-ին, ժամը 1.30-ին, Գառնիկ Հ.-ն բերման են ենթարկվել բաժին:
Նշանակվել են ԴԲՓ-ներ:
Կատարվում է նախաքննություն:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի