2017թ.-ին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը
2017թ.-ի տնտեսական ակտիվության արագացումը պայմանավորված էր արդյունաբերության և ծառայությունների ճյուղերում աճի բարձր մակարդակների ձևավորմամբ: Այս մասին անցած տարվա պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:
Նա նշեց, որ 2017թ.-ին գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր տնտեսական աճը:
«Հայաստանի տնտեսական աճի արագացմանը նպաստել են արտաքին ու ներքին գործոնների բարենպաստ զարգացումները: Գործընկեր երկրներում անցած տարի տնտեսական աճ է եղել, եկամուտների աճ, Ռուսաստանից դրամական փոխանցումների վերականգնում է արձանագրվել, 14,6 տոկոսով ավելացել են տրանսֆերտները, որի 75 տոկոսը ՌԴ-ից եկող փոխանցումներն են»,- ասաց Արթուր Ջավադյանը:
ԿԲ նախագահի խոսքով՝ ներքին գործոնների շարքում մեծ նպաստ են ունեցել դրամավարկային խթանող քաղաքականությունը, տնտեսության վարկավորման աճը:
Ջավադյանն ասաց, որ պետական բյուջեի ծախսերի տարեկան ծրագիրը ԿԲ մասով կատարվել է մոտ 90 տոկոսով:
Անդրադառնալով գնաճին՝ նա ասաց, որ տարեվերջին գնաճը գտնվել է նպատակային ցուցանիշի միջակայքում, կազմել է 2,6 տոկոս: «Գնաճի ցածր միջավայրը նպաստել է շուկայական տոկոսադրույքների նվազմանը: Տնտեսական ակտիվության բարձր մակարդակի պայմաններում պետական բյուջեի եկամուտները, դրամաշնորհները աճել են»,- նշեց ԿԲ նախագահը:
Ջավադյանն ասաց, որ ծրագրերի շարունակականության պայմաններում հնարավոր կլինի նախապայմաններ ստեղծել տնտեսական աճի կայունացման համար. «Ելնելով երկարաժամկետ հորիզոնում բարձր և կայուն տնտեսական աճի հիմքերի ապահովման առաջնահերթությունից՝ կարևորվում է ներդրումների խթանումը»:
Жены, которые украшают политиков: самые невероятные красотки

















































