Սյունիքի մարզը շարունակում է կռվախնձոր մնալ
«Հրապարակը» գրում է. «Մարզպետների պորտֆելաբաշխման շուրջ բուռն քննարկումները շարունակվում են, կռվախնձորը շարունակում է մնալ Սյունիքի մարզը։ «Ծառուկան դաշինքը» պայքարում է այդ մարզը վերցնելու համար, «ՔՊ»-ն դիմադրում է, քանի որ այն մշտապես համարվել է իշխանական մարզ ու քվե բերող։
Կառավարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ, հավանաբար, 3 մարզ կտրվի ԲՀԿ-ին, մեկը կամ երկուսը՝ ՀՅԴ-ին։ «ՔՊ»-ի թեկնածուները կարծես որոշակի են դառնում․ Կոտայքում Ռոմանոս Պետրոսյանը, Շիրակում Կարեն Սարուխանյանը, Արարատում Գարիկ Սարգսյանը կնշանակվեն, Լոռվա մարզում ևս մի անհայտ «ՔՊ»-ական կնշանակվի։
Իսկ «Ծառուկյան դաշինքից» մարզպետներ կդառնան խմբակցությունից տվյալ մարզերում ամենաշատ ձայն հավաքած պատգամավորները։ «Կառավարությունում պաշտոններ ստացողները խմբակցությունից չեն, այս դեպքում պետք է պահել բալանսը»,- ասաց ԲՀԿ մեր աղբյուրը։ Ի դեպ, քննարկվում է Արմավիրում Արայիկ Աղաբաբյանին, Գեղարքունիքում Հրանտ Մադաթյանին նշանակելու հարցը»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի