Արտակ Զեյնալյանը ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների հետ քննարկել է ԸՕ փոփոխությունները
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Յուլիա Լովոչկինային եւ Ջուզեպե Գալատիին:
Ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի՝ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ջանքերը եւ հավաստել, որ Հայաստանի նոր Կառավարությունը ստանձնած միջազգային բոլոր պարտավորությունները իրականացնելու է մեծ պատասխանատվությամբ: Արտակ Զեյնալյանն ընդգծել է, որ Կառավարությունը տրամադրված է իրականացնելու լուրջ բարեփոխումներ եւ հավելել, որ դրանց ուղղված միջազգային կառույցներից տրամադրված առաջարկությունները հաշվի առնելով եւ կյանքի կոչելով՝ ձգտելու ենք ունենալու մեր երազների Հայաստանը:
ԵԽԽՎ ներկայացուցիչ Յուլիա Լովոչկինան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել Արտակ Զեյնալյանին արդարադատության նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել հանրության վստահությունը վայելող Կառավարությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Կառավարության նոր ծրագրում արդարադատության ոլորտի առաջնահերթությունները՝ ուղղված դատական համակարգի, Հարկադիր կատարման ծառայության, քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավմանը, ինչպես նաեւ անդրադարձել ՄԻԵԴ վճիռների, Սահմանադրական դատարանի որոշումների արդյունավետ կատարման մեխանիզմներին ու ՀՀ ընտրական օրենսգրքում նախատեսվելիք փոփոխություններին:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի