Սերտ համագործակցելու ենք Հայաստանի հետ. ԱՄՆ-ը պետքարտուղարություն
Միացյալ Նահանգներն ակնկալում է սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության եւ ժողովրդի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության այսօրվա հայտարարության մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
«Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջեւ փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության աջակցության եւ տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»,-նշված է հայտարարությունում:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է