Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակներ են գրանցել Փոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ԱՄՆ նախագահական խմբի մաս կազմող հեռուստաալիքները բոյկոտել են Թրամփին Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ 70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ) Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը Սյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել Սիրո անունը Հայաստան է

Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակներ են գրանցելՓոխվում է Գերմանիայի քաղաքական քարտեզը Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներովԱռանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպԲեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում»ԱՄՆ նախագահական խմբի մաս կազմող հեռուստաալիքները բոյկոտել են ԹրամփինՄադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանըԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցումՎարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստըՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍիրո անունը Հայաստան էՀակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունըԴմիտրի Գունկոն ցանկանում է կրկին աշխատել ՀայաստանումՀորմուզի նեղուցում տրանսպորտային և տարանցիկ իրավիճակը շարունակում է մնալ բարդՎթարային աշխատանքներով պայմանավորված  ս.թ սեպտեմբերի 18-ին մի շարք հասցեներում ջուր չի լինիԴատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպըԱռողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասինՀրաձգություն է տեղի ունեցել Ֆիլիպինների դպրոցներից մեկումՖիզիկական կենսաբանության ոլորտում հետազոտություններ են իրականացվումՌուսաստանը հետ է մնում տեխնոլոգիական և տնտեսական մրցակցությունիցToyota գործարանների ավտոմատացման համար կարող է անհրաժեշտ լինել մոտ 400 հազար ռոբոտԻռլանդիան չի մասնակցի 2027 թվականին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթինԱրմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյութ)2026-ին ստուգումներ են իրականացվել 83 հարկ վճարողի մոտ, հայտնաբերվել է չգրանցված 507 աշխատող. ՊԵԿ (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՄեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունըՊայթյունի հետեւանքով Պակիստանում 15 մարդ է զոհվել ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ ՌուբինյանԶելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասինՕգոստոսին ավարտված հսկողական միջոցառումների արդյունքներըՀԾԿՀ նախագահն ու ԱՄՀ ներկայացուցիչները քննարկել են էլեկտրաէներգիայի սակագների ձևավորմանը վերաբերող հարցերՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակըՀունգարիայի նոր կառավարությունը պատրաստ կլինի հրաժարվել ռուսական գազի օգտագործումից մինչև 2027 թ. հոկտեմբերըՄարդիկ քո նկատմամբ ռասիզմ են դրսևորում անուղղակիորենՄիացյալ Թագավորության դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողությունՌուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիներիՎաղարշապատի համայնքային ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձինՌուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանինՀանրային քննարկման է ներկայացվել որոշման նախագիծ, որով առաջարկվում է երկարացնել ԼՂ-ից տեղահանված անձանց տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետներըԿաթողիկոսն ու եպիսկոպոսները չեն ներկայանա այսօրվա դատական նիստինՆերխուժումները կարող են ՀՀ տնտեսության համար սեփական ոտքին կրակոց դառնալ. ՇևցովՎստահ եմ, որ սա համապատասխան հետևանք և էֆեկտ կունենա բարձրակարգ կադրերի ներգրավման տեսքովԱդրբեջանի պետ​​անվտանգության ծառայությունը հակաահաբեկչական գործողություններ է իրականացրել հինգ երկրում. ձերբակալվել է 11 անձՆա գիտի՝ ինչպես ղեկավարել թիմը և իսկական առաջնորդ էԿարեւոր են բուժքույրական գործի դերն ու նշանակությունը պացիենտների բուժման և խնամքի գործում Հանրակրթական ուսումնական հաստատությունների ավագ դասարաններում ներդրվել է «Ճանապարհային երթևեկության կանոններ» խմբակը (տեսանյութ)
Մամուլ

«Ընդդիմության առաջնորդը դարձավ վարչապետ». միջազգային մամուլն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում

BBC News-ը, Financial Times-ը և մի շարք այլ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներ անդրադարձել են հայաստանյան իրադարձություններին ու այսօր Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում:

Նախօրեին LA Times-ը գրել է, որ շաբաթներ շարունակ Հայաստանի քաղաքացիներն «անիրական թվացող բան փորձեցին՝ խաղաղ զանգվածային ցույցերի միջոցով տապալել իշխանությունը», և երկուշաբթի երեկոյան վերադարձան Հանրապետության հրապարակ՝ այս անգամ առաջիկա հաղթանակը տոնելու համար:

BBC News-ն անդրադարձել է ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի հաղթանակին և նշել, որ նախօրեին հանրահայտ System of a Down ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը նույնպես միացել է ժողովրդին:

«Ազատություն» միջազգային ռադիոկայանը, Նիկոլ Փաշինյանի հաղթանակից զատ, անդրադարձել է նաև բողոքի ցույցերի ընթացքում ներկայացված գլխարկների, շապիկների և այլ ապրանքների արտադրությանն ու տարածմանը, որոնք «աչքի են ընկնում ժողովրդական շարժման էությունն ընդգծող դիզայնով և կարգախոսներով»:

 

Գերմանական Deutsche Welle-ն, Süddeutsche Zeitung-ը, Zeit-ը, Bild-ը, Standard-ը և մի շարք այլ ԶԼՄ-ներ նույնպես անդրադարձել են Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ներկայացնելով ԱԺ հատուկ նիստի ընթացքում այսօր անցկացված քվեարկության արդյունքները և ընդդիմության շարժման քրոնիկոնը:

Լեհական Gazeta Wyborcza-ն էլ գրում է, որ «թավշյա հեղափոխության առաջնորդն ընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում»։ Ըստ թերթի՝ մարդիկ զանգվածային ցույցերի միջոցով կարողացան հասնել փոփոխությունների։ «ՀՀ-ում իշխող կուսակցությունը, չդիմանալով ժողովրդի ճնշումներին, նահանջեց՝ չառաջադրելով իր թեկնածուին»,- գրում է թերթը։

Թուրքական մամուլը նույնպես ուշադրությամբ հետևում է Հայաստանում զարգացող իրադարձություններին։ Թուրքական լրատվամիջոցները հատկապես շեշտադրում են կատարել այն փաստի վրա, որ ՀՀ խորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընտրված վարչապետն ընդդիմադիր գործիչ է և Ազգային ժողովում ընդամենը 9 պատգամավորական աթոռ ունեցող ընդդիմադիր դաշինքի ղեկավար։

«Ընդդիմության առաջնորդը դարձավ վարչապետ» վերնագրով հոդվածում թուրքական demokrathaber.org կայքը պատմել է շաբաթներ շարունակ տևած ժողովրդական շարժման, քաղաքական պայքարի ու խորհդարանական երկու քվեարկությունների մասին։

«Դեռևս անցյալ շաբաթ Փաշինյանը չկարողացավ խորհրդարանում ստանալ վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ 53 ձայնը, դրանից հետո նա իր կողմնակիցներին զանգվածային գործադուլի ու քաղաքացիական անհնազանդության կոչ հղեց, որի արդյունքում երկրում հասարակական կյանքը պարզապես կաթվածահար եղավ։ Ի վերջո, Հայաստանի իշխող «Հանրապետական կուսակցություն»-ը հայտնեց, որ վարչապետի թեկնածու չի առաջադրի, և երկրորդ քվեարկության ժամանակ աջակցեց Փաշինյանի թեկնածությանը»,- նշում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

BBC-ի թուրքական ծառայությունն իր հերթին շեշտել է նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երկրում տիրող քաղաքական ճգնաժամից դուրս գալու ջանքերի մասին՝ գրելով, որ վերջինս դեռևս անցյալ շաբաթ կոչ էր արել ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ։


«Փաշինյանը զգուշացրել էր, որ իր չընտրվելու դեպքում երկրում կսկսվի քաղաքական «ցունամի», իսկ ընտրվելու դեպքում՝ խոստացել արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպել», - գրում է թուրքական «Էվրենսել» պարբերականը։


Ադրբեջանական մամուլը հիմնականում ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Փաշինյանը, ինչպես և նախապես հայտարարել էր, վարչապետ ընտրվելուց հետո իր առաջին այցը կկատարի Արցախ։