Ընդդիմադիր կուսակցությունը չի կարող լինել Կառավարությունում. Շարմազանով
Հանրապետական կուսակցության անդամները չեն լինի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ընդդիմադիր կուսակցությունը չի կարող լինել Կառավարությունում: Այս պահից մենք ընդդիմություն ենք եւ վարչապետ Փաշինյանը թող ձեւավորի իր կառավարությունը»,-ասաց նա:
Շարմազանովը նշեց, որ առաջին քայլերը որպես ընդդիմություն գործելու են Հայաստանի, հայ քաղաքացու եւ Արցախի բարօրության համար. «Մենք կառուցողական ընդդիմություն կլինենք պետական մտածողությամբ»:

















































