ԱԺ հատուկ նիստից բացակայում են չորս պատգամավորներ
Հայաստանի վարչապետի ընտրության հարցով Ազգային ժողովի այսօրվա հատուկ նիստին գրանցվել է 101 պատգամավոր՝ 105-ի փոխարեն։
Նիստից բացակա են ՀՅ Դաշնակցությունից Աղվան Վարդանյանը, ՀՀԿ խմբակցությունից Գրիգոր Ավալյանը, Հերմինե Նաղդալյանը և Կարեն Կարապետյանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեցին Ազգային ժողովի քարտուղարության նիստերի ապահովման բաժնից։

















































