Ֆերգյուսոնը դուրս է եկել կոմայից, նստել ու զրուցել հարազատների հետ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, ով ուղեղի արնազեղումից հետո վիրահատվել էր, դուրս է եկել կոմայից:
Այս մասին հայտնում է «Daily Mail»-ը: Աղբյուրի փոխանցմամբ 76-ամյա շոտլանդացին դեռևս գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, բայց երկուշաբթի դուրս է եկել կոմայից, «նստել ու զրուցել է հարազատների և ընկերների հետ»:
Ֆերգյուսոնի մտերիմները հայտնում են, որ վիրահատությունը հաջող է անցել: Բժիշկներն էլ խոստովանում են, որ վերականգնման համար երկար ժամանակ անհրաժեշտ կլինի:
Հիշեցնենք` Ֆերգյուսոնն իրեն վատ էր զգացել հինգշաբթի, իսկ արդեն ուրբաթ` ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց և վիրահատվել:
ՄՅՈւ-ի լեգենդար մարզիչը 27 տարի մարզել է մանկունիացիներին և ակումբի հետ 38 տիտղոս է նվաճել:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից