Դեպի ՌԴ ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն նախարարության թույլտվությամբ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ ստորագրված «Միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի պահանջները՝ 2018 թվականի հունիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր երկկողմ եւ տարանցիկ ուղեւորափոխադրումները պետք է իրականացվեն թույլտվությունների հիման վրա:
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից հայտնում են, որ ուղեւորափոխադրող այն ընկերությունները, որոնք 2018 թվականի հունիսի 1-ից կցանկանան իրականացնել Հայաստանի Հանրապետությունից դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ, պետք է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից ստանան թույլտվություններ, այլապես նրանք չեն կարող հատել սահմանային անցակետը:

















































