Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

2 տարում հայկական ավիաշուկա է մուտք գործել 12 նոր ավիաընկերություն

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունն իր գործունեության վերջին շուրջ երկու տարվա ընթացքում իրականացրել է մի շարք աշխատանքներ եւ արձանագրել դրական եւ հուսադրող ցուցանիշներ:

ՔԱԳՎ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, հայկական շուկա է մուտք գործել 12 նոր ավիաընկերություն (Armenia Aircompany, Brussels Airways, Qatar Airways, Wataniya Airways, Germania Fluggesellschaft, Arkia Israeli Airlines, Cham Wings, Air Cairo, Turkmenistan Airlines, Red Wings, Nordwind Airlines, Pobeda), բացվել է 12 նոր երթուղի (Լիոն, Բրյուսել, Դոհա, Քուվեյթ, Բեռլին, Պրահա, Թել Ավիվ, Դամասկոս, Շարմ էլ Շեյխ, Աշխաբադ, Ֆրանկֆուրտ, Աստանա) եւ շուկա է հետ վերադարձել երկու ավիաընկերություն (Belavia, Czech Airlines):

Նոր երթուղիներն իրենց դրական ազդեցությունն են թողել Հայաստանի օդանավակայանների արտադրական ցուցանիշների վրա: Հատկանշական են երկարատեւ դադարից հետո վերագործարկված Գյումրու «Շիրակ» օդանավակայանի արձանագրած ցուցանիշները:

Հայաստանի Հանրապետության օդային մայրուղիներով իրականացված տարանցիկ չվերթները քանակը եւս կտրուկ աճ է գրանցել:

Հաշվետու ժամանակահատվածում բացի չվերթների աշխարհագրական ծածկույթի ընդլայնման շուրջ կատարած աշխատանքներից, Գլխավոր վարչության կողմից իրականացվել են աշխատանքներ՝ միտված բիզնես միջավայրի բարելավմանը, եղել են համագործակցություններ գործընկեր պետությունների իշխանությունների հետ, աշխատանքներ են իրականացվել ինչպես ավիացիայի ոլորտի մասնագետների պատրաստման ուղղությամբ, այնպես էլ փոքր ավիացիայի զարգացման նախադրյալների ստեղծման շուրջ եւ այն:

Գլխավոր վարչությունն ավիաընկերությունների համար թույլտվությունների տրամադրման գործընթացի պարզեցման եւ վարչարարական բեռի նվազեցման նպատակով՝ վերանայել է ՀՀ-ում գործող ենթաօրենսդրական դաշտը՝ կրճատելով թույլտվությունների տրամադրման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը եւ ներդնելով «մեկ պատուհանի» սկզբունքը:

ՀՀ օդային տարածքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ ներդրվել է «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք»-ի հայեցակարգը: Ավիաընկերությունները, ներդրված հայեցակարգի շնորհիվ, հնարավորություն ունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր կետից եւ չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանի զարգացման եւ այդ օդանավակայան բյուջետային ավիաընկերությունների ներգրավման նպատակով՝ «Շիրակ» օդանավակայանում աերոնավիգացիոն սպասարկումն իրականցվում է 50% զեղչով, իսկ օդերեւութաբանական սպասարկումն անվճար է։

Նախաստորագրվել է «ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ Համապարփակ օդային փոխադրումների մասին» համաձայնագիրը, որի կնքման արդյունքում՝ ՀՀ-ն կազատականացնի շուկան ԵՄ բոլոր անդամ-պետությունների հետ եւ ՀՀ-ում կներդրվեն ԵՄ գործող չափանիշները՝ ապահովելով կանխատեսելի բիզնես միջավայր ավիաընկերությունների համար։

Մշակվել է «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որում կատարված փոփոխությունների արդյունքում հստակեցվել են փոքր ավիացիայի տարատեսակները եւ փոքր ավիացիայում օգտագործվող որոշ օդանավերի կարգավորման առանձնահատկությունները, ներքին չվերթների խրախուսման նպատակով պարզեցվել են ներքին օդանավակայանների սերտիֆիկացման ընթացակարգերը, հստակեցվել են օդանավ շահագործող կազմակերպությունների մասնակիցների մասնակցության վերաբերյալ որոշիչ առանձնահատկությունները, Գլխավոր վարչության կողմից տրամադրվող թույլտվությունների, վկայականների, սերտիֆիկատների գործողության կասեցման հիմքերը եւ այլն:

Վերջնականացման փուլում է գտնվում չվերթների իրականացման թույլտվությունների ստացման համար հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրումը, որը կնպաստի վարչարարական բեռի նվազեցմանն ու ընթացակարգային հետաձգումների կանխմանը:

Կատարած աշխատանքների արդյունքում արտասահմանյան ավիաընկերություններում աշխատող 21 օդաչու վերադարձել է Հայաստանի Հանրապետություն եւ սկսել աշխատել ՀՀ-ում գրանցված ավիաընկերություններում, եւս 50 աշխատատեղ է ստեղծվել բորտուղեկցորդների համար:

Եվ վերջում նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ մեկնարկել են մասնավոր օդաչուի պատրաստաման դասընթացները, առաջին անգամ օդապարիկ է գրանցվել Հայաստանի Հանրապետության օդանավերի պետական ռեգիստրում, առաջին անգամ ուղղաթիռներով չվերթներ կիրականացվեն Հայաստանի երկնքում: