Ռամոս. Մեսսին ընդմիջմանը ճնշում էր գործադրում մրցավարի վրա
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսն Իսպանիայի առաջնության 36-րդ տուրի` «Բարսելոնայի» հետ անցկացրած խաղից հետո կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսիին մեղադրել է հանդիպման գլխավոր մրցավար Ալեխանդրո Էրնանդես-Էրնանդեսի վրա ճնշում գործադրելու մեջ:
«Մեսսին ընդմիջմանը ճնշում էր գործադրում մրցավարի վրա հանդերձարան տանող ճանապարհին:
Չգիտեմ` արդյոք այնտեղ տեսախցիկներ եղե՞լ են, թե՞` ոչ: Եվ չգիտեմ` մրցավարը երկրորդ կեսում այլ որոշումներ կընդունե՞ր, եթե այդ միջադեպը չլիներ:
Սա ֆուտբոլ է, ամեն ինչ պետք է մնա խաղադաշտում: Քանի դեռ այն ձեզ որևէ վնաս չի հասցնում, պետք է հարգալից վերաբերմունք դրսևորեք»,- Ռամոսի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:
Հիշեցնենք` առաջին խաղակեսի ավարտից քիչ առաջ հանդիպման գլխավոր մրցավարը կարմիր քարտ էր ցույց տվել «Բարսելոնայի» պաշտպան Սերժի Ռոբերտոյին, իսկ կատալոնացիների կազմում դեղին քարտերով զգուշացրել Մեսսիին և Սուարեսին:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից