Հայաստանը պարեց դեպի հեղափոխություն. The Washington Post
Վերջին մի քանի օրերին հարյուր հազարավոր հայեր մասնակցել են հակակառավարական ցույցերին: The Washington Post պարբերականն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը:
«Նրանք փողոցներ էին փակում, գործադուլներ անում, թափահարում էին հայկական եռագույն դրոշը եւ դրա հետ մեկտեղ անում էին այն, ինչը հեղափոխության հետ ոչ մի կապ չունի՝ պարում էին»,- նշում է հեղինակը:
Երբ ապրիլի կեսերին ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սկսեց բողոքի ցույցերը, Հայաստանի մայրաքաղաք Երեւանում տոնական տրամադրություն էր տիրում: «Երիտասարդությունն ըմբոստացել էր կոռումպացված իշխող էլիտայի դեմ: Նրանց ժողովրդավարական շարժումը Սերժ Սարգսյանին ստիպեց վարչապետի պաշտոնից հեռանալ ավելի քան 10-ամյա կառավարումից հետո»,- նշված է հոդվածում:
Հեղինակը նշում է, որ հայերը պարելով իրենց ավելի ուժեղ են զգում: Պարը երկրի եւ ամբողջ աշխարհում ցրված սփյուռքի միջեւ կապող օղակ է: Հայկական պարային համույթները պարբերաբար ելույթ են ունենում տարբեր հարթակների վրա՝ Լոս Անջելեսից սկսած եւ Մոսկվայով ավարտված, իսկ պարային բարդ ծրագրերը հայկական ավանդական հարսանեկան արարողությունների մի մասն են: Մեքենաներից ժողովրդական երգ էր լսվում, մարդիկ բռնում էին մեկը մյուսի ձեռքն ու պարում: Ցուցարարները պարում էին նաեւ ավանդական քոչարին, որը մտած է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության մեջ:
«Մենք հայ ենք: Մենք պարում ենք, երբ երջանիկ ենք»,- թղթակցի հետ զրույցում նշում է 24-ամյա դիզայներ Սոնան:
Հեղափոխության ժամանակ ելույթները միայն պարերով չէին սահմանափակվում՝ երաժիշտների խումբը, այդ թվում՝ ջութակահարներ եւ թավջութակահարներ, այս շաբաթ փակել էին մշակույթի նախարարության մուտքը, որտեղ նրանք կատարում էին Կոմիտասի ստեղծագործությունները: Նույն օրն ավելի ուշ նախարարը հրաժարական է ներկայացրել:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի