Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ) ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուց Իրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է «WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներին Փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ Միքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածություն Նման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթ Հրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդը Մեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա» Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համար

«Հանրամեդիա»․ Լրագրողների մի մասն ունի անպատժելիության կեղծ զգացողություն (տեսանյութ)ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ երեխաների հուզական վիճակը խաթարող տեսանյութեր հրապարակելուցԻրանի դեմ պատժամիջոցների ցանկն ընդլայնվել է«WhatsApp»-ում կեղծ օգտահաշիվներից հաղորդագրություններ կամ զանգեր ստանալու դեպքում դիմել իրավապահներինՓակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառՄիքայել Աջապահյանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքիԳլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի այցը Հայաստան և Ադրբեջան․ խաղաղության գործընթաց, TRIPP և ամերիկյան նոր ներգրավվածությունՆման լայնածավալ սառցային դաշտերը համարվում են հազվադեպ երևույթՀրաձիգ Դավիթ Խաչատրյանը գերազանցեց նաև Եվրոպայի ռեկորդըՄեսսին որոշել է ապագայում անպայման վերադառնալ «Բարսելոնա»Ձերբակալել են՝ Թրամփին եւ միգրացիոն ծառայության հասցեին գրառումների համարՄարդու իրավունքների պաշտպանը կայացրել է իրավունքների խախտման վերաբերյալ որոշումԵվս մեկ նորակառույց զորամաս հանձնվեց շահագործման (տեսանյութ)Իսլամաբադում առնվազն 31 մարդ է զոհվել մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքովՀայաստանն ու Ադրբեջանը փոխանակվել են ապրանքների ցանկերով․ ՊապոյանԱՄՆ-ը ուսումնասիրում է Իրանում անցումային կառավարության ստեղծման տարբերակներըԻրանը կտրականապես դեմ է զիջումների գնալ հրթիռային պոտենցիալի հարցումԱյն ընկերությունները, որ կարող էին գին թելադրել, այլևս չեն կարողանալուՕմանում ԱՄՆ-ի հետ քննարկումներում կդիտարկվի միայն միջուկային ծրագիրըԳերմանիան 105 Leopard 2А8 տանկ կտեղակայեն լիտվական Ռուդնինկայ քաղաքի մոտ. NIՈւմից է վախենում Ռուսաստանի նախագահըԱմուլսարի ոսկու հանքում արդյունահանումը կսկսվի այս տարիԵթե համակարգում արձանագրվի, որ անձը հոգեկան առողջության հետ խնդիրներ ունի, նրա մեքենա վարելու իրավունքը կդադարեցվիՀարձակման պահին Քադաֆիի որդին հեռախոսով է խոսել․ Al HadathՌուբեն Վարդանյանի որդին Վենսի՝ տարածաշրջան այցին ընդառաջ ԱՄՆ-ին կոչ է անում միջոցներ ձեռնարկել ազատելու քրիստոնյա հայ գերիներին. Catholic VoteՈր հասցեներում ջուր չի լինիՈստիկանի նկատմամբ կիրառվել է տնային կալանքԼոռու մարզի քրեական ոստիկանները թմրամիջոցի իրացման դեպքեր են բացահայտել. նախաձեռնվել են քրեական վարույթներ ԳԹԿ-ն կկազմակերպի անգլերեն առարկայի լրացուցիչ քննությունՀայաստանից գինու արտահանման գումարային աճը կազմել է 13 տոկոսԻնդոնեզիան անվտանգության վերաբերյալ համաձայնագիր է ստորագրել Ավստրալիայի հետԷկոնոմիկայի նախարարությունը պատրաստ է կազմակերպել կաթի մթերում՝ օրական առնվազն 700 լիտր ծավալի դեպքումԲաքուն հանդես է գալիս համաշխարհային խաղաղության և պատերազմների բացակայության օգտին. ԱլիևԻնձ որևէ մեկը ուղիղ մեղադրանք չի առաջադրել. Հայկ Սարգսյան Կարգալույծ հռչակված քահանաները պանանջում իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնումՀոգևոր ծառայությունը բանակում չի դադարեցվում, դրանք շահարկումներ են․ Պապիկյան (տեսանյութ)Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը
Հայաստան

«Ես շարժման տղա եմ, ինձ մի հատ կուկլա պաշտոն է հասնում». Ե՞րբ կհաղթի հեղափոխությունը

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հեղափոխությունը հաղթել է» արտահայտությունն ինձ չափից դուրս լավատեսական է թվում: Եթե մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա անգամ այդ դեպքում ես չէի շտապի արձանագրել հեղափոխության հաղթանակը:

Հաջողության մասին հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե մենք կարողանանք ավելի լավ պետություն եւ հասարակություն ունենալ: Քանի որ այս ամենը մենք արդեն անցել ենք, ինձ թույլ կտամ երկու նկատառում հայտնել:

1. Պետք չէ սպասել արագ արդյունքների: Մայիսի 8-ից հետո (եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի) հազարավոր մարդիկ, որոնք այս 25 տարվա ընթացքում առնչվել են անարդարությանը, կամ կարծում են, որ առնչվել են, գալու են կառավարության շենքի մոտ իրենց արդար կամ անարդար պահանջներով: Կամ ավելի զարգացածներն այդ պահանջները ձեւակերպելու են «բաց նամակների» տեսքով:

Մեր քաղաքացիների մեծ մասը իրավամբ չի հավատում ինստիտուտներին՝ դատախազությանը, ոստիկանությանը, առաջին հերթին, իհարկե՝ դատարանին, նրանք իրենց հույսը կապում են երկիրը ղեկավարող անհատի հետ, առավել եւս այս պարագայում, երբ նրան վստահում են: Համոզել մարդկանց, որ նրանք, այնուամենայնիվ, դիմեն համապատասխան պետական մարմիններին, այս պահին, ինձ թվում է, հնարավոր չէ:

Բնականաբար, պետք է փոխվեն այդ ինստիտուտները: Կասկածում եմ, որ դա հնարավոր է մի քանի օրում անել, եւ այդ առումով քաղաքացիները պետք է, կարծում եմ, մի փոքր համբերատար լինեն: Բայց որ այդ ինստիտուտները հնարավոր է փոխել, չեմ կասկածում: Փողոց են դուրս եկել հարյուր հազարավոր ազնիվ, բարի, իրար նկատմամբ հարգանքով եւ սիրով լցված մարդիկ, մնում է, որ նրանք իրենց աշխատավայրերում նույնպես դրսեւորեն այդ գովելի հատկությունները: Ինչպես դա անել՝ մասնագետները կասեն, միջազգային փորձն էլ կա:

2. Պետության համար «շարժման տղերքը» ոչնչով ավելի լավը չեն, քան մնացած քաղաքացիները: «Ես շարժման տղա եմ, ես պայքարել եմ, զրկանքներ եմ կրել, բերման եմ ենթարկվել, ուրեմն ինձ մի հատ կուկլա պաշտոն է հասնում»՝ այդ տրամաբանությունը բերում է տխուր հետեւանքների: Տասնամյակների փորձը ցույց է տալիս` «շարժման տղերքից» շատերը 2-3 տարում կարող են դառնալ ճիշտ այնպիսի կերպարներ, որոնք մերժվել են հեղափոխության ժամանակ:

Այդ նույն տրամաբանության մեկ այլ դրսեւորում է՝ «էս տղեն մեր թիմից է, մենք չենք կարող նրան պատժել» արտահայտությունը: Կամ էլ մեկ այլ տարբերակ՝ «դու ո՞ւր էիր, երբ ես ճամփա էի փակում»:

Հեղափոխական ռոմանտիկան հաճախ վերածվում է փոխարժեքի, որը, ինչպես ասում են, կապիտալիզացիայի է ենթարկվում միանգամայն պրագմատիկ եղանակներով: Ոչ մեկի բարձր տրամադրությունը չեմ ուզում փչացնել: Պարզապես հիշում եմ, թե ինչ է տեղի ունեցել 30 տարի առաջ եւ դրանից հետո»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում