Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Ժողովրդավարությունը չի նահանջում». Ամերիկացի փորձագետների գնահատականը Հայաստանի թավշյա հեղափոխության մասին

Ամերիկացի վերլուծաբանները վերլուծում են թավշյա հեղափոխության դրդապատճառներն ու ազդեցությունը Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հայաստանում տեղի ունեցած զարգացումները մեծ հետաքրքրություն են առաջացրել ամերիկյան առաջատար լրատվամիջոցներում ու փորձագիտական շրջանակներոմ: Ընդհանուր առմամբ հնչող գնահատականները դրական են, ընդգծվում է շարժման ժողովրդավարական եւ խաղաղ բնույթի կարեւորությունը:

«Հայաստանի ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ ժողովրդավարությունը չի նահանջում: Արեւմուտքում ընթացող զարգացումները, մասնավորապես Դոնալդ Թրամփի ընտրությունը, պոպուլիստական առաջնորդների հաղթանակները, միտված են դեպի ավելի ավտորիտար համակարգերի հաստատում, սակայն Հայաստանն ապացուցեց, որ քաղաքացիներն ունեն համապատասխան իշխանություն եւ կարող են այն օգտագործել՝ քաղաքական փոփոխությունների հասնելու համար»,- նշում է Կարնեգի հաստատության ավագ վերլուծաբան Փոլ Ստրոնսկին:

«Ողջունելի է այն հանգամանքը, որ Հայաստանի ժողովուրդը խաղաղ միջոցներով պայքար է սկսել այն խմբի դեմ, որին չի համարում լեգիտիմ: Պետք է շնորհավորել Հայաստանի ժողովրդին խաղաղ եւ հանրային միջոցներով իր ձեռքբերումների համար»,- նշում է ամերիկացի նախկին դիվանագետ, վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը:

Ներքաղաքական տեսանկյունից հայկական թավշյա հեղափոխության հաջողության հիմքում էին ընկած մի շարք կարեւոր դրդապատճառներ, ներառյալ ընդդիմության երիտասարդացումն ու սերնդափոխությունը, նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարումը բռնի սցենարից, երկար տարիներ գործող համակարգի անադյունավետությունն ու սոցիալ-տնտեսական խնդիրները: Փորձագետները ընդգծում են երկրում համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը:

«Անհատները կարեւոր են իհարկե, սակայն հաստատությունները եւս չափազանց կարեւոր նշանակություն ունեն: Բազմաթիվ հաստատություններում՝ պաշտպանության, արտաքին հարաբերությունների, առկա են արհեստավարժ մասնագետներ, որոնք տիրապետում են խնդիրներին: Նրանք կարող են զգալի աջակցություն ցուցաբերել նոր կառավարությանը»,- ընդգծում է Ստրոնսկին:

«Այս զարգացումները չեն կարող անվերջ տեւել, անհրաժեշտ է նոր վարչապետի նշանակում եւ հավանաբար նոր ընտրությունների անցկացում Սահմանադրության դրույթների պահպանմամբ», - ասում է դեսպան Կազլյարիչը:

«Շատ վաղ է համակարգային բարեփոխումների մասին գնահատականներ տալ, բայց Սերժ Սարգսյանի ինքնակամ հրաժարականը եւ իշխանությունից հեռանալը իրականում անհերքելիորեն նշանակալի փաստ է: Սա հույս է հաղորդում բոլոր այն մարդկանց, որոնք ցանկանում են բարեփոխումներ տեսնել: Հույսի արթնացման զգացողությունը չափազանց կարեւոր է՝ հաշվի առնելով մասնավորապես հետխորհրդային տարածքի ավելի ավտորիտար երկրներում հույսի բացակայությունը»,- նշում է Մարկ Բեհրենթը՝ Freedom House կազմակերպության Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրենը:

Այս զարգացումներն անկասկած կարեւոր են նաեւ երկրի ապագա արտաքին քաղաքականության համար: Շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բազմիցս ընդգծել է այս զարգացումների բացարձակ ներքաղաքական բնույթն ու բացառել Հայաստանի հետագա արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձը: Փորձագետներն արձանագրում են, որ խոշոր տերությունների արձագանքներն այս առումով հիմնականում եղել են չեզոք:

«Կարծում եմ Վաշինգտոնը, Բրյուսելն ու Մոսկվան դասեր են քաղել 2014 թվականի ուկրաինական զարգացումներից, երբ շատ արագ կարծիք ձեւավորեցին տեղի ունեցածի վերաբերյալ: Հայաստանում տեղի ունեցած ընդվզումը ներքեւից է մղվել վերեւ եւ կարծում եմ այն զարմացրել է շատերին, ներառյալ պարոն Փաշինյանին: Բոլոր կողմերը փորձեցին չքաղաքականացնել տեղի ունեցածը՝ հակառակ ուկրաինական իրադարձությունների»,-ընդգծում է Ստրոնսկին:

«Ես հույս ունեմ, որ Հայաստանին, որը անվտանգությունից ելնելով սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կհաջողվի որդեգրել բազմակողմանի արտաքին քաղաքականություն: Նկատի ունեմ, եթե Հայաստանում նոր իշխանություն ձեւավորվի, այն, թեեւ լինելով ռուսաստանամետ, հնարավորություն կունենա ավելի ժողովրդավարական ճանապարհով նաեւ կառուցողական հարեւաբերություններ հաստատել այլ երկրների հետ»,- նշում է Բեհրենթը:

Այս պահին Մոսկվայի ու Վաշինգտոնի հայտարարությունները վկայում են Երեւանի նոր իշխանությունների հետ խոշոր տերությունների համագործակցության պատրաստակամության մասին, որոնք սպասում են այնտեղ ներքաղաքական իրավիճակի վերջնական հանգուցալուծմանը: Գալիք իշխանությունների որդեգրած քաղաքականությունից է կախված, թե ինչպես կզարգանան Հայաստանի հարաբերությունները տարածաշրջանում շահեր ունեցող երկրների հետ: