Կարեւոր տեղեկություն Ռուսաստան մեկնող Հայաստանի քաղաքացիների համար
ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված Ռուսաստանի որոշ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ:
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունից հայտնում են, որ խոսքը հետեւյալ քաղաքների մասին է՝
Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի:
Հատուկ ռեժիմը ենթադրում է ՝
oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաեւ ՀՀ քաղաքացիները, պարտավոր են ՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում,
սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղեւորափոխադրող ավտոբուսների մուտքը,
նշված ժամանակահատվածում խստացվելու է նաեւ միգրացիոն հսկողությունը:
«Հարգելի ՀՀ քաղաքացիներ, խնդրում ենք պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները. հիշեք, որ անգամ փոքր իրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:
Առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ հետեւյալ կայքէջից»,-ասված է հաղորդագրությունում:


















































ԿԸՀ-ն իր ձեւով քննարկելու է «Մեր ձեւովի» հարցը
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատանը կից ապօրինի շինությունները ևս քանդվել են․ դատա...
Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 44-ամյա տղամարդ
Մի շարք հասցեներում լույս չի լինի
Փետրվարի 3-ի գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ
Ոսկու արժեքը հունվարի 19-ից ի վեր առաջին անգամ իջել է 4․700 դոլարից
Նախագահը չի կարող բացառել միջnւկային կոճակը սեղմելու հնարավորությունը. Մեդվեդև
Երևանի կենտրոնում 81 հա տարածքը գերակա շահ կճանաչվի. Այդ տարածքում բնակվողների տներն ու այգիները կվա...
«Ես ուժեղ եմ քեզնով». Զառա Արամյանի դստեր հուզիչ գրառումը
Հնդկաստանի 1.4 միլիարդ բնակչության անունից խորին երախտագիտություն եմ հայտնում նախագահ Թրամփին. Մոդի