Արտաշատի քաղաքապետը չի շտապում արտաշատցիներին ազատել գարշահոտությունից
«Չորրորդ իշխանությունը» գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի ավագանին որոշում է կայացրել քաղաքի զբոսայգու լճակը մաքրելու մասին, գումարներ են հատկացվել, սակայն քաղաքապետարանում այդպես էլ չեն շտապում մաքրել այն:
Նշենք, որ քաղաքի բյուջեից գումարներ են հատկացվել ոչ միայն լճակի մաքրման, այլև աղբահանության համար: Մենք մի առիթով «ՉԻ» հրապարակման մեջ անդրադարձել էինք Արտաշատ քաղաքի աղբի մեջ կորած լինելու փաստին, սակայն մինչև օրս այդ ուղղությամբ ոչինչ չի արվել: Արտաշատը այդպես էլ մնում է կեղտի մեջ կորած, իսկ ճահճացած լիճը «բուրում է» գարշահոտությամբ: Թե բյուջեի գումարները որ ուղղությամբ են հոսում, թերևս տեղյակ է միայն քաղաքապետ Կարեն Բենիամինյանր, որն այդպես էլ անհաղորդ է մնում քաղաքը նորմալ տեսքի բերելու արտաշատցիների առաջարկներին ու հորդորներին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայո...
Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով
Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն
Ոչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)
Հաղթենք դիաբետը միասին
Փաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մ...
Այս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի է