Չկա որևէ իրավական մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x թվով պետությունները կարող են Y-ին կամ Y-ներին հանել ԵԱՏՄ-ից. Միրզոյան
Մեզ հայտնի չէ որևէ իրավական մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x թվով պետությունները կարող են Y-ին կամ Y-ներին հանել ԵԱՏՄ-ից, նույնիսկ` սառեցման մեխանիզմ: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի անդամների ներկայացրած զեկույցին, որը երեկ է հրապարակվել:
Ըստ Միրզոյանի՝ փաստաթուղթը ծավալուն է, որին հայկական կողմն այս պահին ծանոթանում է, և այն վերլուծելուց հետո կձևավորվեն ՀՀ վարքագիծն ու դիրքորոշումը:
«Մենք կուսումնասիրենք և ռեակցիա կտանք:
Անշուշտ, բարեկեցությունը մեր քաղաքացիների, առևտուրը, տնտեսական շահը, ավանդական կապերը ՌԴ-ի հետ, ԵԱՏՄ մյուս անդամների հետ մեզ համար կարևոր են, բայց կա մի բան, որ գերկարևոր է, և կարևոր է ամեն ինչից, դա ՀՀ ինքնիշխանությունն է, անկախությունն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գազի գնի հնարավոր բարձրացմանը, Արարատ Միրզոյանը չբացառեց, որ վնասներ կարող են լինել:
«Եթե ռուսական կողմը որոշի հանկարծ գազի գինը միակողմանիորեն բարձրացնել, չգիտեմ՝ ինչքանով է դա գործընկերային, և ինչքանով է արտացոլում մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց կլինի իրավիճակ, կհասկանանք»,- ասաց նա:
Նախարարը նաև նշեց, որ ՌԴ-ի հետ արդեն իսկ կա նախնական ընկալում այն մասին, որ հայկական և ռուսական կողմերը պետք է գույքագրեն, թե ինչ ունեն:


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա