Նախատեսվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեները
Փաթեթի ընդունումը պայմանավորված է Պետական գույքի կառավարման կոմիտեն և Ջրային կոմիտեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ենթակայությունից ՀՀ Կառավարության ենթակայությանը փոխանցելու, ինչպես նաև Պետական գույքի կառավարման կոմիտեն Պետական կառավարման ակտիվների կոմիտեի, իսկ Ջրային կոմիտեն՝ Հողի և ջրի կոմիտե վերանվանելու անհրաժեշտությամբ։
Այս մասին տեղեկացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 21-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։
Առնակ Ավետիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ։
Հարակից զեկույցում հանձնաժողովի անդամ Նոնա Հովհաննիսյանը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել փաթեթին՝ դրական գնահատելով առաջարկվող փոփոխությունները։
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին։ Այն նախատեսվում է ընդգրկել ԱԺ առաջիկա հերթական նիստերի օրակարգի նախագծում։
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ-ում որպես Հանրային ծառայողի օր սահմանել հունիսի 23-ը։ Այն կլինի աշխատանքային օր։
Նախագծով հանրային ծառայության տեսակների և մասնագիտությունների միջև առկա տարբերությունները պահպանելով՝ առաջարկվում է սահմանել մեկ առաքելության շուրջ դրանց միասնականության կարևորությունը։ Խորհրդանշական օրվա նպատակն է ընդգծել հանրային ծառայողի առանցքային դերը պետական կառավարման արդյունավետության բարձրացման, հասարակական պահանջմունքների ու կարիքների վրա խարսխված հանրային շահի սպասարկման գործում։ Վերոնշյալ դրույթն ամրագրված է նաև Կառավարության 2026-2031 թվականների ծրագրում։
Առաջին ընթերցման հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագծում բովանդակային փոփոխություններ չեն եղել:
Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը։


















































Մարզերից եկող մեքենաները՝ Երևանի մուտքի մոտ․ ի՞նչ նոր խնդիրներ կարող են առաջանալ
ՀԷՑ-ն այլևս պետական է. կառավարումը ստանձնելու է միջազգային առաջատար օպերատոր
Ստամբուլը վերականգնվում է ուժգին տեղատարափներից հետո․ հարյուրավոր տներ ջրի տակ են անցել, դեռահաս է զ...
Դեմոկրատները վերահսկողություն կհաստատեն Ներկայացուցիչների պալատում. Հարիս
Հոկտեմբերի 16-ին, 27-ին և 28-ին ՄԻՊ գրասենյակը աշխատելու է հեռավար, բացառությամբ մարզային ստորաբաժան...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Մինչ քաղաքական գործիչները բանակցում են, գործարարներն իրենց գործն են անում
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
Բնության պահպանության հիմնադրամը 1 միլիարդ դոլարի փոխարեն ստացել է ընդամենը 6 հազար դոլար
Փեզեշքիանը կարճատև այց կկատարի Երևան. Էսմայիլ Բաղա