Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգում Այն, ինչ նա չկարողացավ լուծել, հույս ունենք, որ մենք կկարողանանք անել Առաջիկա շրջանում կարող են նոր լարվածություններ առաջանալ. Էմանուել Մակրոն Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Ոսկե ատամով պրոթեզը մեկ տարի մնացել է տղամարդու բրոնխում ՓԾ տնօրենն ընդունել է Պեկինի փոխքաղաքապետին (տեսանյութ) Թրամփի խնդրանքով Պուտինը ազատ է արձակել 73-ամյա Սթիվեն Հաբարդին Բնական կարմիր ավելի մրցունակությունը տեղական շուկայում նվազել է ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծին ԵԽԽՎ անդամ Աուրորա Ֆլորիդիան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան Թրամփի ուղու մասին և խաղաղության մասին (տեսանյութ) Չկա որևէ իրավական մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x թվով պետությունները կարող են Y-ին կամ Y-ներին հանել ԵԱՏՄ-ից. Միրզոյան

Տավուշի օրինակն ու դրա կիրառելիությունը COP17-ի օրակարգումԱյն, ինչ նա չկարողացավ լուծել, հույս ունենք, որ մենք կկարողանանք անելԱռաջիկա շրջանում կարող են նոր լարվածություններ առաջանալ. Էմանուել ՄակրոնԱմուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՈսկե ատամով պրոթեզը մեկ տարի մնացել է տղամարդու բրոնխումՓԾ տնօրենն ընդունել է Պեկինի փոխքաղաքապետին (տեսանյութ)Թրամփի խնդրանքով Պուտինը ազատ է արձակել 73-ամյա Սթիվեն ՀաբարդինԲնական կարմիր ավելի մրցունակությունը տեղական շուկայում նվազել էԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց TRIPP-ին առնչվող համաձայնագիրը վավերացնելու նախագծինԵԽԽՎ անդամ Աուրորա Ֆլորիդիան այցելել է Հայոց ցեղասպանության թանգարանԹրամփի ուղու մասին և խաղաղության մասին (տեսանյութ)Չկա որևէ իրավական մեխանիզմ, որով ԵԱՏՄ անդամ x թվով պետությունները կարող են Y-ին կամ Y-ներին հանել ԵԱՏՄ-ից. ՄիրզոյանՎարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջարդվելԹուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարվել ենՎարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրելԽմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձՀՀ քննչական կոմիտեն շարունակում է համալրվել երիտասարդ կադրերով. նորանշանակ 16 քննիչներ ստացել են իրենց վկայականներըԱմասիայի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել (տեսանյութ)Թուրքիայի հետ դրական դինամիկայով երկխոսություն ունենքՆախատեսվում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներըՀայաստան մարզական միություն ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափԱսեղը պարբերաբար սահում է քերծվածքների պատճառով. Զախարովա Սուրեն Պապիկյանը մասնակցել է Future Forces Exhibition & Forum ցուցահանդեսի բացման արարողությանըԱնդրկովկասյան արահետի երկայնքովԸնտրակաշառքի վարպետները դարձյալ գործի են անցել. ՄանավազյանՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպՌուսական դիզելային վառելիքի գործարքից հետո համաշխարհային շուկայում գներն իջել են 5-6%-ով. ՊուտինԴիդիի ազատ արձակումը նախատեսված է 2028 թվականի մարտինՀարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Մոհսեն ՌեզաիՌուսաստանը և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասինՀուսով եմ՝ մոտ օրերս կլսեք դրա մասին. ՄիրզոյանԱՄՆ-ի ճնշման ֆոնին Իրաքը փակել է Իրանի հետ հարավային սահմանային անցակետը Մեծ պատիվ է դա անել Հանրապետական կուսակցության անունիցՀայաստանի հարուստ գինեգործական ժառանգություն և Արենիի ջերմ  հյուրընկալություն (ֆոտոշարք)Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԺոզե Մոուրինյուն հանդես է եկել մամուլի ասուլիսովՌուսաստանը վաղը ԱՄՆ կուղարկի դիզելային վառելիքի առաջին խմբաքանակըՊուտինը Ուիթքոֆի հետ քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու Իրանի ճգնաժամըՆման դեպքերից խուսափել հնարավոր չէ կյանքում. ՄիրզոյանԴավթաշենի համայնքային ոստիկանները ձերբակալել են թմրանյութ տեղադրող երկու տղամարդու (տեսանյութ)Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը Համաձայնագիրը կնպաստի երկկողմ հարաբերությունների ակտիվացմանն ու նոր շուկաների բացահայտմանըՆերքին Գետաշեն գյուղում հիմնանորոգվում է 6 փողոցԿա գետ, մի փոքր շերտ և ժայռեր, այդտեղով կարող է անցնել երկաթուղինՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 21.10.2026 (տեսանյութ)ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Սերբիայի դեսպանին (տեսանյութ)Ո՞ր հարցերի համար պատասխանատվություն կստանձնի Հայաստանը TRIPP նախագծի շրջանակումԱնչափահասների պատճառած վնասների համար պատասխանատվություն կկրեն նրանց ծնողներըԱյս համաձայնագրի վավերացումից հետո TRIPP-ի գործարկման համար կմնա կատարել ևս 1-2 փաստաթղթային քայլ․ Միրզոյանը՝ ԱԺ հանձնաժողովումԱրմենիա փառատոնի եզրափակիչ ծրագրում հնչեցին հայտնի երաժիշտների ստեղծագործությունները (տեսանյութ)
Սպորտ

Ժոզե Մոուրինյուն հանդես է եկել մամուլի ասուլիսով

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 3-րդ տուրի՝ «Լայպցիգի» դեմ կայանալիք տնային հանդիպմանն ընդառաջ հանդես է եկել մամուլի ասուլիսով։ Պորտուգալացի մասնագետը խոսել է առաջիկա մրցակցի, մրցաշարային նպատակների, ֆուտբոլիստների կարգավիճակի և մրցավարության մասին։

«Լայպցիգի» և Չեմպիոնների լիգայում «Ռեալի» նպատակների մասին

««Լայպցիգն» այն թիմը չէ, որը խոշոր հաշվով պարտվեց Մյունխենում։ Դա այն թիմն է, որը հաղթեց ՊՍՎ-ին, ունի 3 միավոր և ցանկանում է դուրս գալ հաջորդ փուլ։ Մենք կարճ ժամանակահատվածում 3 հաղթանակ ենք տարել և վերջին խաղում շատ լավ տեսք ունեինք, բայց պետք է շարունակենք նույն ոգով։ Երեք հաղթանակը չի երաշխավորում չորրորդը։

Արդյո՞ք «Ռեալը» ՉԼ-ի ֆավորիտներից է. դեռ շատ վաղ է։ Այս պահին «Ռեալի» նպատակը Չեմպիոնների լիգան հաղթելը չէ, այլ հաջորդ փուլ դուրս գալը։ Երբ հավաքենք անհրաժեշտ 11 միավորը, հաջորդ խնդիրը կլինի անցումային փլեյ-օֆֆից խուսափելը, որի միջով ստիպված եղանք անցնել նախորդ մրցաշրջանում։ Դրանք լարվածությամբ ու պատասխանատվությամբ լի երկու լրացուցիչ հանդիպումներ են։ Զգացողություն ունեմ, որ լավագույն ութնյակում հայտնվելու և փլեյ-օֆֆից խուսափելու համար շատ միավորներ են պետք լինելու։ Շարժվում ենք քայլ առ քայլ»։

Վինիսիուսի «անձեռնմխելի» կարգավիճակի և Դիոմանդեի մասին

«Անձեռնմխելի է միայն ակումբի զինանշանը։ Ես չեմ սիրում «անձեռնմխելի ֆուտբոլիստ» հասկացությունը։ Խաղացողին անձեռնմխելի չեն դարձնում նրա կարգավիճակը, ավագի թևկապը, ակումբում անցկացրած տարիները կամ նրա համար վճարված գումարը։ Ֆուտբոլիստին անձեռնմխելի է դարձնում միայն խաղադաշտում ցուցադրած խաղը։ Ինչ վերաբերում է վաղվա հանդիպմանը՝ կարող եմ հստակ ասել, որ Վինիսիուսը խաղալու է, իսկ Դիոմանդեն դեռ չգիտի՝ կմասնակցի խաղին, թե ոչ»։

Վալդեբեբասում տարվող աշխատանքի և Բելինգհեմի մասին

«Երեկ գիշեր ես մնացել եմ մարզաբազայում, բայց ցերեկը քնել եմ ու չեմ աշխատել։ Այստեղ անցկացրած ժամերը դեռ չեն նշանակում, թե դու անընդհատ աշխատում ես. խաղացողը կարող է նույնիսկ թաքուն դուրս գալ մեքենայով, և բոլորը կմտածեն, թե նա դեռ ներսում է (ժպտում է — խմբ.): Բայց դրական առումով ինձ շատ է դուր գալիս, որ խոսում են Ջուդ Բելինգհեմի վերականգնման մշակույթի և ամեն մանրուքի նկատմամբ ուշադրության մասին, քանի որ դա ճշմարտություն է։ Նա միշտ կեսօրից հետո գալիս է ֆիզիոթերապևտի մոտ։ Բայց որպեսզի ֆուտբոլիստներն այստեղ լինեն, պետք է տեղում լինեն նաև բժշկական շտաբն ու մարզչական անձնակազմի անդամները։ Այս կոլեկտիվ դինամիկան ինձ շատ է դուր գալիս»։

Գյուլերի, Վալվերդեի դիրքերի և տակտիկական ճկունության մասին

«Նրանց համար լավագույն դիրքը խաղադաշտում լինելն է։ Երկուսն էլ ունիվերսալ են և կարողանում են հարմարվել տարբեր դիրքերի։ Յուրաքանչյուր խաղ և մրցակից մի գլուխկոտրուկ է, որը փորձում ենք հավաքել։ Ես փորձում եմ գտնել լավագույն համադրությունը՝ թիմին հավասարակշռություն և որակ տալու համար։ Ես հիմա էլ կարծում եմ, որ եթե Հռոմում առաջին րոպեներից խաղայինք Բեռնարդուի և Արդա Գյուլերի հետ, մենք 5 գոլ բաց կթողնեինք, քանի որ չէինք դիմանա մրցակցի մեկնարկային ինտենսիվությանը։ Ամեն ինչ իր ժամանակն ունի։

Ինչ վերաբերում է Էսպիի և Մբապեի համատեղ խաղին՝ դժվար է նրանց միաժամանակ մեկնարկային կազմում ընդգրկելը։ Նրանք կարող են միասին խաղալ 4-4-2 սխեմայով, բայց մեր եզրայիններով դա կվերածվի 4-2-4-ի։ Նման խելահեղ բաներ կարելի է անել, երբ մրցակիցը հոգնած է, փակված է սեփական տուգանայինում և չի կարողանում 2-3 փոխանցում կատարել, ինչպես եղավ Հռոմում։ Պետք է կարողանալ կարդալ խաղը»։

Թիմի ներկայիս վիճակի և ղեկին անցկացրած 100 օրվա մասին

«Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու։ Մենք այստեղ ենք ընդամենը 3-4 ամիս, և անհնար է արդեն լինել այն կետում, որտեղ ուզում ենք։ Հասկանում եմ, որ «Ռեալում» պահանջներն ամենաբարձրն են՝ նախկինում այստեղ աշխատել եմ 3 տարի և քաջ գիտակցում եմ դա։ Ես կամակոր մարզիչ չեմ, չեմ ապրում ու մեռնում միայն մեկ գաղափարով. միշտ բաց եմ վերլուծելու և թիմի համար լավագույնը գտնելու համար։ Ես այստեղ չեմ եկել 200 օր կամ 3 տարի մնալու նպատակով. եկել եմ ամեն օր առավելագույնը տալու և ավելի լավ ապագա կառուցելու համար»։

Մրցավարության և «Բարսելոնայի» խաղացողների՝ VAR պահանջելու կադրերի մասին

«Վաղվա խաղը սպասարկելու է բացառիկ որակներ և բնավորություն ունեցող մրցավար՝ Իշտվան Կովաչը, ով կատակներ չի սիրում։ Հաշվի առնելով նրա մակարդակը՝ կարծում եմ, որ VAR-ը նրա ներկայությամբ մեծ դեր չի խաղա։ Շատ ուրախ եմ, որ նման կարևոր խաղում նա է լինելու մրցավարը։

Իսկ ինչ վերաբերում է իսպանացի մրցավարներին՝ մրցավարական կոմիտեի նախագահը ճիշտ ինձ պես է վարվում։ Ինձ համար իմ ֆուտբոլիստներն աշխարհում լավագույնն են, իսկ նրա համար՝ իր մրցավարները։ Ես ծափահարում եմ դա, քանի որ միանգամայն նորմալ է, որ նա պաշտպանում է իր մրցավարներին այնպես, ինչպես ես՝ իմ խաղացողներին»։

026/27 մրցաշրջանում «արքայական» ակումբը Լա լիգայի 9 տուրից հետո վաստակել է 21 միավոր և ընթանում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։ «Ռեալ» - «Լայպցիգ» հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հոկտեմբերի 21-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։

armsport.am