Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո ՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացել Հայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակը՝ ΕΡΤecho-ի հատուկ անդրադարձում Ուկրաինան տարբեր երկրներից ստացել է հրադադարի չորս առաջարկ. Սիբիհա Ննջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի (տեսանյութ) Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը․ վարչապետ (տեսանյութ) Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Երևանում կայանալիք COP17-ին նվիրված միջոցառում Երևանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում (տեսանյութ) Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿ Պլանային աշխատանքների իրականացման նպատակով կդադարեցվի Արագածոտնի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերը ձեռնարկում են միջոցառումներ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՀՖՖ մրցավարների տեսուչը և մրցավարը միջազգային նշանակումներ են ստացելՀայաստանի հանրային ռադիոյի 100-ամյակը՝ ΕΡΤecho-ի հատուկ անդրադարձումՈւկրաինան տարբեր երկրներից ստացել է հրադադարի չորս առաջարկ. ՍիբիհաՆնջասենյակը վերածել էին կանեփի աճեցման ջերմոցի (տեսանյութ)Կարևոր ենք համարում ԵԱՏՄ իրավունքին համապատասխան ՀՀ արտադրանքի արտահանման և տարանցման առկա խոչընդոտների վերացման ուղղությամբ երկխոսության շարունակումը․ վարչապետ (տեսանյութ)Հրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերըԵվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել Երևանում կայանալիք COP17-ին նվիրված միջոցառումԵրևանի պատմությանն ու մշակույթին նվիրված միջոցառում (տեսանյութ)Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով. ՔԿՊլանային աշխատանքների իրականացման նպատակով կդադարեցվի Արագածոտնի մի շարք բնակավայրերի գազամատակարարումըՕշականի ոլորաններում ժայռաբեկոր է ընկել ճանապարհին․ ՆԳՆ2027-ից կենսաթոշակները կբարձրանան․ ի՞նչ է փոխվելուԱՄՆ վերացրել է Եգիպտոսին տրամադրվող 320 մլն դոլարի ռազմական օգնության սահմանափակումըԿոնրադ Ադենաուերի գերմանական հիմնադրամը փակել է իր գրասենյակը ՎրաստանումԱռողջ ժպիտ՝ ցանկացած տարիքում (տեսանյութ)Երիտասարդները պետք է ներգրավված լինեն քաղաքականության մշակման և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում. Հռիփսիմե ԳրիգորյանՅուրգեն Կլոպը առաջին հաղթանակը տոնեց Գերմանիայի հավաքականի ղեկին13-ամյա Գևորգը ստարտափ գաղափար ունի․ Նիկոլ Փաշինյանը դիմել է ներդրողներին (տեսանյութ)Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարանԱյս ընտրությունները խաղաղության մասին էին, Հայաստանի անկախության և ինքնիշխանության մասին (տեսանյութ)Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանումԳազամատակարարման համակարգ ջուր է ներթափանցել. Շենգավիթում գազ չի լինիԸնդդիմադիրից՝ իշխանական դաշինք, իշխանականից՝ այլ ուժ․ ի՞նչ է փոխվում ՏԻՄ ընտրություններում Երաշխավորվել է նախադպրոցական հաստատության աշխատողներին և դաստիարակի օգնականներին վերապատրաստող 6 կազմակերպությունԳոնսալուն երկրորդ խաղում անընդմեջ գոլ է խփումԱնհաջող մահափորձից հետո Փայքը կյանքը փրկող բուժօգնություն է ստանումՀաջիևը խոսել է Հայաստանի հետ խաղաղության ամրապնդման կարևորության մասինԴատախազը Նասիմի Մուսաևի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցելԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինենՊուտինը կրկին Արևմուտքին սպառնացել է միջուկային զենքովԻրանը կոչ է արել Իրաքին վերացնել թռիչքային սահմանափակումներըՏղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն (տեսանյութ)Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակովՀՀ վարչապետը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՆա այցելում է միայն այն երկրներ, որոնց նկատմամբ հարգանք ունիՆիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմԲացահայտվել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառքՄարտունիում մեծարել են համայնքի երկու ամենատարեց կանանցՀանրապետության մի շարք մարզերում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…−2°C16 մլն դրամով տուն պետությունից․ ո՞ւր է հասել ծրագիրը (տեսանյութ)Ոստիկանները մաքսանենգ ճանապարհով ներկրված 14 կգ-ից ավելի մարիխուանա են հայտնաբերել (տեսանյութ)Իրանը շարունակում է հարձակումները Հորմուզի նեղուցում առևտրային նավերի վրա. NYTՄենք վստահ ենք, որ ամերիկյան կողմը կշարունակի կենտրոնանալ խաղաղության օրակարգի վրա. ՀաջիևԹրամփը գաղտնի հանդիպում է ունեցել Իլոն Մասկի հետԱվտոմեքենայի հարվածից գազատար է վնասվել Շաքիում արձանագրված դեպքով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ. ՀՀ գլխավոր դատախազությունԵրեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios
Քաղաքականություն

Երիտասարդները պետք է ներգրավված լինեն քաղաքականության մշակման և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում. Հռիփսիմե Գրիգորյան

ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը:

«Պարո՛ն նախագահող,

Հարգելի՛ գործընկերներ,

Հարգելի՛ երիտասարդ գործընկերներ,

Սոցիալական խմբի անունից շնորհակալություն եմ հայտնում մեր զեկուցող Ավրորա Ֆլորիդիային՝ այս կարևոր, արդիական և խիստ գործնական զեկույցի համար։

Այս զեկույցում ինձ համար հատկապես կարևոր է այն, որ կլիմայի փոփոխության մասին խոսելիս այն կենտրոնում պահում է մարդուն։ Այս թեմայի շուրջ քննարկումները շատ հաճախ սահմանափակվում են ջերմաստիճանի, արտանետումների մասին խոսելով։ Մինչդեռ յուրաքանչյուր թվի հետևում իրական մարդիկ են՝ գյուղացին, որը հերթական երաշտի առաջ է կանգնած, ընտանիքը, որն օրեցօր ավելի դժվարությամբ է հոգում իր ծախսերը և երեխան, որը տարիներ անց կրելու է այն որոշումների հետևանքները, որոնք մենք կայացնում ենք այսօր։

Եվ այդ հետևանքները բոլորի համար նույնը չեն։ Ավելի սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդիկ շատ հաճախ նաև ավելի անպաշտպան են դրանց առջև։ Հետևաբար, կլիմայական քաղաքականության մասին խոսելիս չենք կարող շրջանցել սոցիալական արդարության հարցը։

Հենց այս առումով է ինձ համար կարևոր զեկույցում առաջ քաշված «բնակության համար պիտանի միջավայրի» գաղափարը։ Եթե ազատությունն ու արժանապատվությունը եվրոպական հիմնարար արժեքներ են, ապա արժանապատիվ և անվտանգ միջավայրում ապրելու հնարավորությունը ևս պետք է լինի մեր քաղաքականության հիմքում։ Որովհետև առանց ապրելու համար բարենպաստ կլիմայի, հասանելի ջրի, մաքուր օդի՝ իրավունքների ու ազատությունների մասին մեր խոսքը կարող է պարզապես մնալ թղթի վրա։

Եվ այստեղ է առաջ գալիս նաև սերունդների միջև արդարության հարցը։ Մենք, ովքեր այսօր որոշումներ կայացնելու հնարավորություն ունենք, չենք կարող մեր երեխաներին թողնել դրանց հետևանքով առաջացած ռիսկերը, վնասներն ու ապագայում դրանք վերացնելու ծախսերը։

Մեզ, իհարկե, անհրաժեշտ են հավակնոտ կլիմայական նպատակներ։ Բայց միայն նպատակներ սահմանելը բավարար չէ։ Անհրաժեշտ են հստակ ժամկետներ, կոնկրետ միջանկյալ քայլեր և եթե տեսնում ենք, որ հետ ենք մնում, մեր գործողությունները վերանայելու և շտկելու պատրաստակամություն։

Klima Seniorinnen-ի գործով վճիռը ևս հենց սա է ընդգծում․ միայն հանձնառություններ ստանձնելը բավարար չէ։ Պետք է հստակ լինի նաև, թե ինչպես ենք դրանք իրականացնելու, և հնարավոր լինի գնահատել՝ արդյո՞ք իրականում առաջընթաց ունենք, թե՞ ոչ։

Այս գործընթացում երիտասարդները պետք է ունենան իրական դերակատարում։ Ոչ թե պարզապես հրավիրենք նրանց համաժողովների, խոսելու հնարավորություն տանք և դրանով համարենք, որ նրանց ձայնը լսել ենք։ Երիտասարդները պետք է մշտապես ներգրավված լինեն քաղաքականության մշակման, բյուջետային և տնտեսական որոշումների կայացման գործընթացներում։

Մենք պետք է նաև նրանց տանք անհրաժեշտ գիտելիքներ՝ ճանաչելու ապատեղեկատվությունը: Պետք է աջակցենք նրանց նախաձեռնություններին և ստեղծենք հնարավորություններ՝ ունենալու որակյալ աշխատանք։

Կանաչ անցումը պետք է լինի հավակնոտ, բայց միաժամանակ՝ սոցիալապես արդար։ Եվ սա նաև տնտեսական անհրաժեշտություն է։ Զեկույցում ներկայացված տվյալները հստակ ցույց են տալիս, որ եթե այսօր չգործենք, վաղը դրա համար շատ ավելի բարձր գին ենք վճարելու։

Հարգելի՛ գործընկերներ,

Այս քննարկումը հատուկ նշանակություն ունի նաև Հայաստանի համար, որն այս հոկտեմբերին հյուրընկալելու է Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։

Կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը տարբեր խնդիրներ են, բայց դրանք փոխկապակցված են մի շատ կարևոր հարցում՝ ինչպես պահպանել էկոհամակարգերը, ջրային և բնական ռեսուրսները, որոնցից կախված է մարդու կյանքը։ COP17-ի կարևոր նպատակներից մեկը միջազգային մակարդակով ստանձնած հանձնառությունները գործնական քայլերի վերածելն է։

Եվրոպան ևս պետք է կատարի կարևոր քայլ՝ ճանաչի առողջ շրջակա միջավայրի իրավունքը որպես ինքնուրույն իրավունք և առանց հետագա ձգձգումների մշակի և ընդունի Եվրոպայի խորհրդի շրջանակում իրավաբանորեն պարտադիր փաստաթուղթ։ Այն պետք է նախատեսի արդյունավետ վերահսկողություն և երիտասարդներին տա իրական մասնակցության հնարավորություն։

Եվ վերջում ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որը, կարծում եմ, պետք է վեր լինի մեր քաղաքական տարաձայնություններից։

Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ենք ներկայացնում կամ որ երկիրը, մենք խոսում ենք այն մասին, թե որքան շատ ենք արժևորում մեր երեխաներին ու երիտասարդներին և, իմ համոզմամբ, նաև նրանց, որոնք դեռ չեն ծնվել։

Կլիմայի համար այսօր գործելը հենց այդ հոգատարությունը պատասխանատվության վերածելու ամենակոնկրետ ձևերից մեկն է։

Մեր սերունդը չպետք է հիշվի որպես սերունդ, որը գիտեր խնդրի մասին, ուներ գործելու բոլոր հնարավորությունները, բայց, այնուամենայնիվ, դրա հաշիվը թողեց հաջորդ սերունդներին։

Եկե՛ք նրանց թողնենք ավելի լավ ապագա՝ Եվրոպա, որտեղ հնարավոր կլինի ապրել արժանապատիվ ու անվտանգ, որտեղ կլինեն արդարություն և հնարավորություններ։

Շնորհակալություն»,- ասել է պատգամավորը։