NASA-ն Վեներայի վրա աշխատող համակարգիչ է ստեղծել
NASA-ի աշխատակիցներին հաջողվել է համակարգիչ ստեղծել, որը կարող է Վեներայի մակերեւույթի վրա աշխատել՝ հաշվի առնելով ահռելի ճնշումն ու արտակարգ բարձր ջերմաստիճամը՝ ըստ որում, առանց պաշտպանության: Սխեման անընդմեջ աշխատել է 521 ժամ՝ մոտ 22 օր, առանց պաշտպանության ու հովացման: Բարենպաստ սցենարի դեպքում NASA-ն հաջորդ սարքը հարեւան մոլորակ կուղարկի արդեն 2023 թվականին:
Վեներայի մակերեւույթին ճնշումը 90 անգամ գերազանցում է երկրայինը, իսկ ջերմաստիճանը հասնում է 470 աստիճանի: Նման պայմաններում նույնիսկ հատուկ պատրաստված սարքերը 57-ից մինչեւ 127 րոպեից ավելի երկար չէին կարող աշխատել:
Քանի որ Վեներայի մթնոլորտում համակարգիչների կրեմնիումային կիսահաղորդիչները, որոնք գրեթե բոլոր համարկարգիչների հիմքն են, իրենց հատկությունները կորցնում էին եւ վերածվում հաղորդիչների, Գլենի հետազոտական կենտրոնի աշխատակիցները այլընտրանքային որոշում են ընդունել՝ կիսահաղորդիչները ստեղծել են կրեմնիումի կարբիդից, որոնք ունակ են դիմանալու շատ բարձր ջերմաստիճանի եւ ճնշման պայմաններում: Թեստերը լավ արդյունքներ են ցուցադրել:


















































NASA. Ձմռանը Մերկուրիի մակերեւույթը երկաթի ձյան շերտով է ծածկվում
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ