«Դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը ենթադրում է 100 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանում
Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի ընդունումը, ամենայն հավանականությամբ, հետաձգվել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունը, որը տեղի կունենան նոյեմբերին՝ հաղորդում է Bloomberg-ը։
Օրինագիծն ԱՄՆ նախագահին իրավունք է տալիս 100% մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթի հիմնական ներկրողներ են։
Bloomberg-ը նշում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մաքսատուրքային լիազորություններն ընդլայնող և վառելիքի գները բարձրացնելու սպառնալիք ներկայացնող օրենսդրական նախաձեռնությունը, հավանաբար, չի քննարկվի միջանկյալ ընտրությունից առաջ։
Լրագրողների բնորոշմամբ՝ «Դժոխային պատժամիջոցներ» օրինագիծը Սենատում հաստատվել է, սակայն Ներկայացուցիչների պալատում նախաձեռնությունն ավելի քիչ աջակցություն է վայելում: Դեմոկրատները մտավախություն ունեն, որ Թրամփն օրինագիծը կօգտագործի՝ որպես ևս մեկ իրավական հիմնավորում նոր մաքսատուրքերի կիրառման համար:
Առարկություններ ունեն նաև խոշոր բիզնեսի ներկայացուցիչները, որոնք նշում են, որ օրինագիծը թույլ է տալիս մաքսատուրքեր սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ԱՄՆ-ի առևտրային գործընկերներն ու դաշնակիցներն են, և «կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ սպառողների համար»:
«Դժոխային պատժամիջոցների» մասին օրինագիծը ենթադրում է 100 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանում հինգ երկրի նկատմամբ, որոնք ռուսական նավթի ու գազի հիմնական գնորդներն են: Կոնկրետ երկրներ նշված չեն, սակայն ռուսական էներգակիրների խոշորագույն գնորդները Հնդկաստանն ու Չինաստանն են։


















































Բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով քաղաքացիներից գումար են հափշտակում (տեսանյութ)
Փաշինյանը Մոդիի հետ քննարկել է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր (տե...
Բրեդլի Բարկոլան պաշտոնապես «Լիվերպուլի» կազմում է
Սեպտեմբերի 1-ից տեսական քննությունները կանցկացվեն ըստ կարգերի խմբավորված հարցաշարերի
Բիշքեկում ընթանում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը (տեսանյութ)
Ես կնախընտերեի Կվարացխելիային «Պարի Սեն-Ժերմենից». Միշել Պլատինի
Քննարկվել է ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ գործակցությունը ֆինանսական ոլորտում
«Մամ, իսկ դու ինձ դպրոցո՞ւմ սպասելու ես»․ առաջին դասարանցու առաջին մեծ սթրեսը
Ճամբարակում կայացել է «Ֆեստիվառ» երաժշտական-զբոսաշրջային փառատոնը (ֆոտոշարք)
ԱՄՆ-ն և Իրանը շաբաթների դադարից հետո վերսկսել են փոխադարձ հարձակումները