TRIPP նախագծի իրականացման համար քաղաքական և ֆինանսական խոչընդոտներ չկան. Փաշինյան
TRIPP նախագծի իրականացումը գտնվում է աշխատանքային փուլում. դրա իրականացման ճանապարհին քաղաքական կամ ֆինանսական բնույթի խոչընդոտներ չկան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կա շարունակական աշխատանքային գործընթաց։ Եթե ոչ ամենօրյա, ապա առնվազն ամենշաբաթյա կտրվածքով քննարկվում են ինժեներական, նախագծային, ֆինանսական և լոգիստիկ հարցեր։ Այսինքն՝ գործընթացը գնում է առաջ, և եթե տեխնիկական խնդիրները չխանգարեն, այս տարի ցանկանում ենք արդեն գետնի վրա տեսնել շինարարական աշխատանքներ»,- նշել է վարչապետը։ Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ համագործակցությանը՝ Փաշինյանը հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում է վավերացնել երկկողմ կարևոր փաստաթուղթը և անցնել դրա գործնական իրականացման փուլին։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին