«Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ նախագահի թեկնածուին փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրի այսօր
ԱԺ նախագահի ընտրության հետ կապված՝ իմ մոտեցումները չեմ հայտնի, որովհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ որոշում ենք կայացնելու: Առաջադրված թեկնածուներից փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը: Ով ընտրվի՝ այդ մասին կլինի հանրային իրազեկում՝ Կառավարության ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մեր պլանն այն է, որ այսօրվա նիստում այդ հարցով պետք է լսենք թեկնածուներին, հարցեր տանք, մտքեր փոխանակենք և որոշումներ կայացնենք: Ես իմ քվեարկությունը կանեմ փակ, գաղտնի ռեժիմով, ինչպես նաև մյուս գործընկերները»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գործադիրի կազմին, ապա ընդհանուր առմամբ, ըստ Փաշինյանի, Կառավարության անդամների կազմում՝ փոխվարչապետներ և նախարարներ, փոփոխություններ չեն լինի, իսկ այլ մակարդակներում որոշ փոփոխություններ տեղի կունենան:
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրեց, որ հայտարարություն է տարածել, որով հրավիրում է աշխարհի լավագույն 200 բուհերի շրջանավարտներին՝ ներառվելու Կառավարության կադրային բանկում, և եթե կլինեն մարդիկ, որոնք Կառավարության տեսլականը կկիսեն և պահանջները կբավարարեն, նրանք կանցնեն աշխատանքի պետական համակարգում:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին