Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ, քանի որ գործնականում կորցրել է իր ամենամոտ դաշնակիցների աջակցությունը, հայտնում են The Telegraph եւ The Observer պարբերականները։ Նրա ղեկավարած լեյբորիստական կուսակցության` նրան հավատարիմ պատգամավորի խոսքով, վարչապետը այսօր` հունիսի 22-ին, կարող է հայտարարել իր հրաժարականի ամսաթիվը։
The Telegraph-ի՝ կառավարությունում ունեցած աղբյուրը նշում է, որ շաբաթ եւ կիրակի օրերին Սթարմերը նցկացնում է Լոնդոնից դուրս` Չեքերսի պաշտոնական նստավայրում՝ կնոջ հետ` մտորելով ստեղծված իրավիճակի մասին։
Կառավարության բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով՝ Սթարմերը գիտակցում է, որ «խաղն ավարտված է», եւ մտածում է ինչպես «պահպանել իր ժառանգությունը»։
Լեյբորիստական կուսակցության աղբյուրը The Observer-ին հայտնել է, որ վարչապետը կարծես «հաշտվել է» հրաժարական տալու անհրաժեշտության հետ։ «Նա բախվել է դաժան իրականությանը․ աջակցությունն այլեւս չկա։ Ճշմարտությունն այն է, որ բոլորը հասկանում են՝ ներկայիս իրավիճակն այլեւս կենսունակ չէ»,- ասել է աղբյուրը։
BBC-ն ավելի վաղ նշել էր, որ Սթարմերի դիրքերը թուլացել են մայիսին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման ընտրություններում լեյբորիստների ծանր պարտությունից հետո։ Նրանց ձայների զգալի մասը նվաճել էին Նայջել Ֆարաջի ղեկավարած աջ պոպուլիստական Reform UK կուսակցության ներկայացուցիչները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին