ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Եվրահանձնաժողովն առաջարկում է Եվրամիության «սև ցուցակում» ընդգրկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած բոլոր ռուսաստանցիներին՝ նրանց մուտքը ԵՄ տարածք արգելելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Կայա Կալասը՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում։
«Մենք, իհարկե, ունենք պատերազմի մասնակից անձանց վերաբերյալ հետախուզական տվյալներ։ Պարզապես պետք է նրանց բոլորին ներառել սև ցուցակում, որպեսզի նրանք չկարողանան մուտք գործել Եվրամիություն։ Ես մասնագետ չեմ, սակայն փորձագետներն ասում են, որ դա հնարավոր է», - նշել է Կալասը։
Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է գործնականում նախատեսվում իրականացնել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցած բոլոր անձանց նկատմամբ ԵՄ երկրներ մուտքի արգելքի գաղափարը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին