Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի գլխավոր դաշնային դատախազ Ջեյ Քլեյթոնին ընտրել է որպես ԱՄՆ Ազգային հետախուզության ղեկավարի պաշտոնի թեկնածու։ Նախագահի կողմից առաջադրված նախորդ թեկնածուի՝ Բնակարանային ֆինանսավորման դաշնային գործակալությունից Բիլ Փուլտեի դեմ Կոնգրեսն առարկել էր՝ անհրաժեշտ փորձի բացակայության պատճառով։
Ջեյ Քլեյթոնը ներկայումս զբաղեցնում է Նյու Յորքի Հարավային օկրուգի դաշնային դատախազի պաշտոնը և համակարգում է մի քանի աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Վենեսուելայի նախկին առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի դեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործը։
Մայիսի վերջին ԱՄՆ Ազգային հետախուզության ներկայիս ղեկավար Թուլսի Գաբարդը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Իր որոշումը նա բացատրել էր ամուսնուն օգնելու ցանկությամբ, ով պայքարում է «ոսկրերի քաղցկեղի հազվադեպ ձևի» դեմ։ Նրա վերջին աշխատանքային օրը հունիսի 30-ն է։
Reuters լրատվական գործակալությունը, հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրին, հայտնել է, որ Գաբարդը ստիպված է եղել հեռանալ Սպիտակ տան պահանջով։
Թրամփը նախկինում ակնարկել էր Գաբարդի հետ ունեցած տարաձայնությունների մասին՝ կապված Իրանի նկատմամբ նրանց մոտեցումների հետ՝ մարտին հայտարարելով, որ նա «ավելի մեղմ» էր, քան ինքը՝ Թեհրանի միջուկային հավակնությունները զսպելու հարցում։
«Truth Social»-ի իր գրառման մեջ Դոնալդ Թրամփը ջերմորեն է արտահայտվել Քլեյթոնի մասին՝ նշելով նրա հաջող աշխատանքը ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) ղեկավարի պաշտոնում, որն իրականացնում է ամերիկյան ֆոնդային շուկաների վերահսկողությունը, ինչպես նաև նրա մասնագիտական փորձը «Sullivan & Cromwell» իրավաբանական ֆիրմայում։
«Իրավաբանական համայնքում քչերն են վայելում այնպիսի հարգանք, ինչպիսին Ջեյն է»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ կոչ անելով ԱՄՆ Սենատին «որքան հնարավոր է շուտ» հաստատել այս թեկնածությունը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին