Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր Ամերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների 2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի Գալյան Սևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինություն Ֆրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջ Համիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդ Պարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ) Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ Ֆինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել Գորիսում

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովԵրևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես են եկել ԳորիսումՀունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը (ֆոտոշարք)ԱՄՆ-ում այսօր մեկնարկում է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունըԽոշոր հրդեհներ են բռնկվել Յարոսլավլի նավթավերամշակման գործարանում Տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլիի դիմավորման պաշտոնական արարողությունը (տեսանյութ)Տաշիրի ու Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտելՍպարտակիադա. կայացել են աթլետիկական հնգամարտի և բազկամարտի եզրափակիչ մրցումներըՍահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելքԳազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Հայաստանի տարածքում դիտված կլիմայի փոփոխությունը և կլիմայական անոմալիաների ազդեցությունըՀայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Մեկնարկել է ProBasket Ա ԼիգանԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպքՀայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի ՄաթիաշվիլինԹրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանըՄիացյալ Թագավորությունը խստացնում է ներգաղթի կանոններըԻրազեկում․ ինչպես նախագրանցվել «ՀայՓաս» հարթակում (տեսանյութ)Մարզերում գործարկվել է ՀայՓասի 12 գրասենյակ (տեսանյութ)Հրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԱզատության պողոտան և Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքը լուսավորվել ու բարեկարգվել են (տեսանյութ)Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանափակումներԻսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 10-11-ին․ Սթիվ ՈւիթքոֆՀանրապետության հրապարակը մի քանի օր կլուսավորվի նոր կենսաչափական անձնագրի 3D պատկերներով (տեսանյութ)ԻՀՊԿ ուժերը Հորմուզի նեղուցում որսացել են ամերիկյան երկու անօդաչու սարքԳայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում հրդեհ է բռնկվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԲրյուսելՀայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ կմասնակցեն պարալիմպիկ հրաձգության միջազգային մրցաշարիԱլեն Սիմոնյանը մասնակցել է «Հայկական խորհրդի» նախաձեռնությամբ անցկացված համաժողովինԱՄՆ դատարանը Ալյասկայում ընտրության վերաբերյալ մերժել է Թրամփի վարչակազմի հայցը Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզումԻրանի գերագույն առաջնորդը հրամայել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը կարգավորել երկխոսության միջոցովՀաքերները սառնարաններ են տաքացել Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Շվեդիայի, Էստոնիայի խանութներումԱլեն Սիմոնյանը բարձրաձայնել է կրկեսներում կենդանիների վարժեցման և օգտագործման խնդիրը (տեսանյութ)Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով

ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքի զգալի մասը համապատասխանում է միջազգային բարձր ստանդարտներին և կարող է արտահանվել տարբեր շուկաներ. Էկոնոմիկայի նախարար

 
Հայաստանի կառավարությունը շարունակում է աջակցել արտահանողներին՝ սուբսիդավորելով մի շարք ապրանքների մաքսատուրքերը և տրանսպորտային ծախսերի զգալի մասը։ Արդյունքում արդեն արձանագրվել են արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և այլ երկրներ։

Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ պատասխանելով պատգամավոր Արյուսակ Մանավազյանի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է արտահանման աջակցության ծրագրի առումով։

Նախարարը հիշեցրեց, որ Կառավարության որոշումներից մեկով արդեն հաստատվել էր ջերմոցային տնտեսությունների արտադրանքի արտահանման աջակցության ծրագիրը։

«Կառավարությունը սուբսիդավորում է մաքսատուրքերը և տրանսպորտային ծախսերի մի զգալի մասը, որի արդյունքում արդեն իսկ ունենք արտահանումներ Վրաստան, Հունաստան, Ուկրաինա, Ղազախստան և շատ այլ երկրներ։ Այս գործընթացը շարունակական է, և մենք ակնկալում ենք շատ ավելի մեծ ծավալներ»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում արտահանման ծավալների սահմանափակում չկա։

«Ինչքան շատ արտահանվի, մենք այդ ամբողջ ծավալը կսուբսիդավորենք։ Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ ամեն հաջորդ օրը արտահանման ծավալները շարունակաբար մեծանում են»,- նշեց նախարարը։

Պապոյանը տեղեկացրեց նաև, որ Կառավարության այսօրվա նիստում կընդունվի աջակցության ևս մեկ նախագիծ, որը կվերաբերի ոչ ջերմոցային արտադրանքի արտահանման տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմանը։

«Մասնավորապես, խոսքը պտուղ-բանջարեղենի մասին է, որը ոչ ջերմոցային արտադրանք է։ Կլինի նաև մաքսատուրքի փոխհատուցում, որը սովորաբար կազմում է 8,5-ից մինչև 14,5 տոկոս»,- ասաց նա։

Էկոնոմիկայի նախարարը շեշտեց, որ Հայաստանի արտադրանքի զգալի մասը որակական առումով չի զիջում եվրոպական շուկաներում առաջարկվող ապրանքներին։ Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված ինտենսիվ այգիներն ու ջերմոցային տնտեսությունները տեխնոլոգիական առումով նույնական են եվրոպական առաջատար երկրների նմանատիպ տնտեսություններին։

«Այն ինտենսիվ այգիները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, բացարձակապես նույնական են Հունաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի ինտենսիվ այգիների հետ։ Այն ջերմոցային տնտեսությունները, որոնք կան Հայաստանում, նույնն են, ինչ Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում կամ Գերմանիայում։ Որևէ մեթոդի, որևէ տեխնոլոգիայի տարբերություն չկա»,- ընդգծեց Պապոյանը։

Նախարարը նշեց, որ այդ տնտեսություններում ստացվող արտադրանքը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին, իսկ արտադրանքի զգալի մասն ունի միջազգային անհրաժեշտ սերտիֆիկատներ։

«Այդ արտադրանքը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Դա է պատճառը, որ երբ մենք սուբսիդավորում ենք, օրինակ, և այն հայտնվում է եվրոպական շուկայում, արագ վաճառվում է»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հիմնական խնդիրը ոչ թե արտադրանքի որակն է, այլ աշխարհագրական հեռավորությունը մեծ շուկաներից, ինչի հետևանքով տրանսպորտային ծախսերն ավելի բարձր են։

«Հայաստանն ունի աշխարհագրական որոշակի հեռավորություն եվրոպական շուկայից և դեռևս Եվրոպական միության հետ սահմանակից չէ։ Այդ հեռավորության պատճառով որոշակի տեխնիկական խնդիրներ առաջանում են»,- նշեց նախարարը։

Պապոյանը օրինակ բերեց Հայաստանում արտադրվող ելակը՝ ընդգծելով, որ այն արտադրվում է նույն տեխնոլոգիաներով, ինչ Ֆրանսիայում։

«Այն ելակը, որը արտադրվում է Հայաստանի Հանրապետությունում, նույն ելակն է, ինչ արտադրվում է Ֆրանսիայի Հանրապետությունում։ Այն նույն տեխնոլոգիաներով է արտադրվում, նույն սարքավորումներով, նույն սածիլներով, նույն մեթոդներով։ Չկա որևէ բան, որով տարբերվում է»,- ասաց նա։

Նախարարը հավելեց, որ ժամանակակից ջերմոցային տնտեսություններում վնասատուների դեմ պայքարը հաճախ իրականացվում է ոչ թե պեստիցիդներով, այլ կենսաբանական մեթոդներով։

«Չի օգտագործվում պեստիցիդ․ օրգանական եղանակներով պայքարում են վնասատուների դեմ։ Ֆրանսիական ընկերությունը գալիս է, կառուցապատումն իրականացնում է, ֆրանսիացի մասնագետները հետևում են բույսի աճին, սածիլը բերվում է նույն տեղից»,- նշեց Պապոյանը։

Նրա խոսքով՝ պետք է հրաժարվել այն պատկերացումից, թե հայկական արտադրանքը որակական խնդիր ունի և չի կարող սպառվել միջազգային շուկաներում։

«Հայաստանի Հանրապետության արտադրանքը բարձր որակի է և համապատասխանում է բոլոր ստանդարտներին։ Անցել են այն ժամանակները, երբ ասում էին՝ մեր ապրանքը լավը չէ, ոչ մի տեղ չի սպառվի։ Որակական մրցունակության խնդիր մենք բացարձակապես չունենք, բայց գնային մրցունակության խնդիր ունենք օբյեկտիվ պատճառներով»,- ասաց նախարարը։

Պապոյանը պարզաբանեց, որ եվրոպական երկրների ներսում տեղափոխման ճանապարհը շատ ավելի կարճ է, մինչդեռ Հայաստանից եվրոպական շուկաներ ապրանք հասցնելը պահանջում է ավելի երկար ժամանակ և ավելի մեծ ծախսեր։

Նախարարը նշեց, որ մրցունակության խնդիրները պետք է լուծել արտադրողականության բարձրացման և արտադրության ծավալների մեծացման միջոցով։ Նա ընդգծեց, որ վերջին 7-8 տարիներին Հայաստանում արտադրողականությունը կրկնապատկվել է։

Արձագանքելով պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հարցին, թե արդյոք արտահանողները և գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձինք արտահանման հետ կապված խնդիրնե՞ր չունեն՝ նախարարը նշեց, որ ասել, թե խնդիրներ չկան, ճիշտ չի լինի։

«Ասել, որ խնդիրներ չկան, ճիշտ ձևակերպում չէ։ Կան խնդիրներ։ Օրինակ՝ արտադրողը, որը ամբողջ կյանքում արտահանել է Ռուսաստան, այսօր արտահանում է Հունաստան։ Դա իր համար արդեն իսկ շոկային է, նոր բան պետք է սովորի»,- ասաց Պապոյանը։

Նրա խոսքով՝ նոր շուկաներ դուրս գալու դեպքում առաջանում են նաև ընթացիկ տեխնիկական և փաստաթղթային հարցեր։

«Տարբեր հարցեր են առաջանում։ Օրինակ՝ Թուրքիայում տրանզիտի հետ կապված փաստաթղթերի կարիք կար, որոնք առաջին անգամ պետք է սովորեն, իմանան՝ ինչ կա, օրենսդրություն ուսումնասիրեն։ Այսինքն՝ հարցեր լինում են և դեռ կլինեն»,- նշեց նախարարը։

Միաժամանակ Պապոյանը շեշտեց, որ Հայաստանում արտադրվող արտադրանքի էական մասը, հատկապես պետական աջակցության ծրագրերով ստեղծված ինտենսիվ այգիների և ջերմատնային տնտեսությունների արտադրանքը, համապատասխանում է բոլոր անհրաժեշտ ստանդարտներին։

«Դրանք հազարավոր հեկտարներով ինտենսիվ այգիներ են, հարյուրավոր հեկտարներով ջերմատնային տնտեսություններ։ Դրանք ամբողջությամբ համապատասխանում են բոլոր ստանդարտներին և հեշտությամբ կարող են վաճառվել Արաբական Միացյալ Էմիրություններում, Եվրոպական միությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում»,- եզրափակեց Պապոյանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սահմանափակումներ և արգելքներ է կիրառել հայկական բազմաթիվ ապրանքների ներմուծման նկատմամբ, ինչի ֆոնին Եվրամիությունը հայտարարել է Հայաստանին աջակցելու փաթեթի նախապատրաստման մասին, որի շրջանակներում Հայաստանը կստանա 50 միլիոն եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն, ինչպես նաև լրացուցիչ միջոցառումներ կանցկացվեն հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման և առևտրի դյուրացման նպատակով։ Հայաստանն արդեն իսկ ծաղիկների խմբաքանակ է արտահանել Լատվիա, Նիդեռլանդները իր հերթին հայտարարել է հայկական ծաղիկների համար իր շուկան բացելու մասին։ Օրերս նաև հայտնի դարձավ, որ հունիսի վերջին Հայաստանը ծիրանի խմբաքանակ կարտահանի Լեհաստան։