Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Սեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնը Պարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալ ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 18.09.2026 (տեսանյութ) Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներում ԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամը Ռուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրությունները Սուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութեր) ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ Մոնտեվիդեոյում Սամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեց Հայաստանի շախմատի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան

Հորմուզի նեղուցով անցել է ընդամենը 4 բեռնատար նավՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպՍեպտեմբերի 26- ին կմեկնարկի «Կոմիտաս» միջազգային փառատոնըՊարզաբանում Սամբոյի ֆեդերացիայի ֆինանսավորման վերաբերյալՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 18.09.2026 (տեսանյութ)Ռուսաստանը նախատեսում է ինտենսիվ հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքներումԱՄՆ-ում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել «Կրոկուս Սիթի Հոլի» հարձակմանն աջակցած ԻՊ անդամըՌուսաստանում սկսվել են խորհրդարանական ընտրություններըՍուրեն Պապիկյանն այցելել է Պեկինի Ազգային պաշտպանական համալսարան․ ձեռք են բերվել պայմանավորվածություններ (տեսանյութեր)ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն՝ ՄոնտեվիդեոյումՍամվել Կարապետյանի տնային կալանքը կրկին երկարաձգվեցՀայաստանի շախմատի հավաքականները կրկին վստահ հաղթանակներ տարան Նոր հետիոտնային անցում և հասարակական տրանսպորտի կանգառի կետեր՝ Մինսկի փողոցումՆերդրողներին հորդորում ենք զգոն լինել. ԿԲ-ն՝ «G Class invest»-ի արժեթղթերի առաջարկի վերաբերյալՀՀ դեսպանը Հնդկաստանի առևտրի նախարարության ներկայացուցչի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ԳերմանիաԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԻրանի ԱԳՆ-ն արտաքսել է Շվեդիայի դեսպանատան աշխատակցինՀանրապետության 1142 դպրոցներում ոստիկանության ծառայողներն անցկացնում են «Օրինապահ հետիոտն» միջոցառումը (տեսանյութ)SpaceX-ը Falcon 9 կրող հրթիռ է արձակելՏարածաշրջանային անվտանգության հետ կապված հարցերը կարևորագույն նշանակություն են ստանումՀութիները շարունակում են մարտական ​​գործողությունները մի քանի ճակատումՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելKia EV9-ն ավելի պահանջված է դարձելՀորմուզի նեղուցում միջանցքի շուրջ պայմանավորվածությունը չի նշանակում դրա բացումՊատիվ էր ծառայել որպես «Չելսիի» նախագահՍուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր (տեսանյութ)Թռչնի առողջական վիճակը գնահատվում է բավարարՄարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգվել էԱպօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձը ներկայացվել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստումՄիշտ կարևոր է գիտակցել, որ աճելու տեղ ունեսՄիհրան Խաչատրյանը ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնիցՄիջազգային հետախուզում է հայտարարվել Բորիս Նեմցովի դստեր նկատմամբ Կոնյակի գործարանում ԲՀԿ վարձակալած տարածքի մասին պնդումները սուտ ենՍտեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել էՍա բարձր մակարդակի խաղ էր, որտեղ մրցակիցը մեզանից լավն էրԴևիդ Բեքհեմը համոզմունք է հայտնել, որ Լիոնել Մեսսին այս տարի պետք է ստանա կարիերայում իր իններորդ Ոսկե գնդակըԻրանի դեմ երկկողմ պատժամիջոցներ Վրաստանը չի կիրառումՎստահ եղեք, շուտով մենք նրան կմոռանանք. այս պնդումը հերքել է Բուքինգհեմյան պալատըՆախատեսվում է վերանայել պետական պաշտոնյաների վարձատրության գործող համակարգըԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ մայրաքաղաքումՓրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԿձևավորվեն ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին եկամտային հարկի հաշվին անհատույց հատկացումներ կատարելու կառուցակարգերը55 միլիոն 500 հազար դրամ և 275 հազար դոլար. գողության դեպք է բացահայտվել, մայր ու որդի ձերբակալվել ենՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգներըԳեղարքունիքի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ նախաձեռնվել է քրեական վարույթԱյն թերությունները, որոնք եղել են ընտրություններում, նույնիսկ այլ երկրներում են լինումԻջևանում ծառն ընկել և փակել է ավտոճանապարհի երթևեկելի հատվածըՌուսաստանն ու Ուկրաինան զինծառայողների աճյուններ են փոխանակելՀՓՋ նորակառույց երկրորդ շենքը բացվել է Եղեգնաձորում (տեսանյութ)

Որ քաղաքական ուժը քանի տոկոսի հույս ունի կամ հույս ունի՞ անցնել խորհրդարան․ «Ռադիոլուրն» ի մի է բերել ակնկալիքները

Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը 6 օր առաջ մրցակից հիմնական ուժերը խոսում են իրենց սպասելիքների մասին ու որոշակիացնում իրենց ակնկալիքները ։ «Ռադիոլուր»-ը փորձել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից պարզել, թե  որ քաղաքական ուժը քանի տոկոսի հույս ունի, կամ, եթե անկեղծանան, հույս ունե՞ն հաղթահարել անցողիկ շեմը։  

Սահմանադրական մեծամասնություն կազմել, իշխանափոխություն ու ընդդիմափոխություն հաջողել, անցողիկ շեմ հաղթահարել և/կամ նախկինում գրանցած սեփական արդյունքները գերազանցել․ ընդհանուր գծերով այսպիսի ակնկալիքներ ունեն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից  6 օր առաջ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը։ «Ռադիոլուր» ընտրությունից, այսպես ասենք, 5 պակաս հետաքրքրվել է, թե որքան է գնահատում սեփական հնարավորությունները ուժերից յուրաքանչյուրը։

Ով քանի տոկոս կստանա՝ կորոշի ժողովուրդը՝ «Ռադիոլուր»-ին ասում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։  Ակնկալիքը մեծամասնություն ձևավորելն է։

«Մենք մեր քաղաքացիներից խնդրում ենք սահմանադրական մեծամասնություն, բայց թե ով քանի՞ տոկոս կհավաքի կամ քանի՞ ձայն կստանա, դրա որոշողը միայն ու միայն ժողովուրդն է»։

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքի մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը վստահ է, որ հունիսի 7-ի ընտրությունների միջոցով իրենք հասնելու են իշխանափոխության։ Տոկոս չի նշում, բայց ակնկալիքը կրկին մեծամասնություն ձևավորելն է։

««Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը Սամվել Կարապետյանի գլխավորությամբ ընտրություններին մասնակցում է բացարձակ հաղթանակի ակնկալիքով այս առումով մեր օրակարգը չի փոխվել, մենք գնում ենք մեր նախանշած ուղով»։

Ընտրություններում կուսակցությունների համար սահմանված 4 տոկոսի շեմը անգամներով հաղթահարել են պատրաստվում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում՝ ասում է կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը։

«Նույնիսկ անցողիկ շեմի մասին հիմա խոսք չի գնում, որովհետև, վստահաբար, անգամներով անցնում ենք անցողիկ շեմը, և մեր միակ ակնկալիքը հաղթելն ու իշխանություն ձևավորելն է»։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքում վստահ են, որ 2026-ի համապետական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագրին» դուրս կթողնեն ԱԺ-ից։ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Մեսրոպ Մանուկյան։  

«Անցողիկ շեմը միանշանակ հաղթահարելու ակնկալիք ունե՞ք»։

«Դա ընդհանրապես մեզ մոտ չկա, մեզ մոտ երկնիշ ու ավելի բարձր են ակնկալիքները»։

Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ մայիսի 22-ին հրապարակած հարցման համաձայն՝ մի շարք քաղաքական ուժեր հունիսի 7-ի ընտրություններում չեն կարողանալու հաղթահարել խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ 4 տոկոսի շեմը։

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածուն չի շտապում կանխատեսումներ անել խորհրդարան անցնելու կամ ստանալիք քվեների տոկոսի վերաբերյալ, վստահ է, որ  կհաղթահարեն անցողիկ շեմը։ Իր այդ վստահության պատճառներն էլ Արման Թաթոյանն այսպես է բացատրում․

«Ակնհայտ է, որ մենք հաղթահարում ենք խորհրդարան անցնելու շեմը։ Դա մենք ոչ միայն տեսնում ենք տարբեր սոցիալոգիական հետազոտություններից, այլև զգում ենք մարդկանց հետ շփումներից»։

Քվեաթերթիկում առաջին համար «Ռեֆորմիստներ» կուսակցության ցուցակի երրորդ համար Անի Ներկակարյանի կարծիքով՝ իրենց քաղաքական ուժը խորհրդարանում ներկայացված լինելու անցողիկ շեմը հաղթահարելու խնդիր չունի։

«Թվերի մասին հիմա վերջնական գնահատական տալը ճիշտ չէ։ Բայց կարող եմ ասել, որ ամեն օր շփվում ենք նոր մարդկանց հետ, և աջակցությունն աճում է։ Մենք պայքարում ենք, ոչ թե պարզապես մասնակցելու, այլ խորհդարանում իրական ներկայացվածություն ունենալու համար»։

Բոլորից տարբերվող քարոզարշավ իրականացնող «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը, մեջբերելով դեռ մայիսի 11-ին հրապարակված հարցումների տվյալները, ասում է՝ քաղաքացիները, քվեարկելով իրենց  օգտին, պետք է համոզված լինեն, որ խորհրդարան են ուղարկում մի խումբ, որը քանդելու է գործող քաղաքական համակարգն ու կառուցելու է նորը։

«Ես կարծում եմ՝ մենք անցողիկ շեմը հաղթահարելու հարցը լուծել ենք, իսկ մնացածը մեր ժողովրդի կազմակերպված կամքից է կախված։ Քաղաքացիները պետք է համոզված, վստահ, կազմակերպված, առանց ալարելու գնան ընտրատեղամաս ու քվեարկեն Բոլորին դեմ եմ»։

Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանի թիմը լավատեսորեն է տրամադրված։ Կուսակցության մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան։  

«Մենք կարծում ենք, որ առնվազն անցնում ենք խորհրդարան»։

Հաշվի առնելով  մրցակցային ներկայիս վիճակը՝ «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունում դժվարանում են ստանալիք տոկոս կանխատեսել։  Կուսակցության անդամ Սյուզաննա Բոշյանի խոսքով՝ իրենց կուսակցությունը շեշտը դնում է գիտակից հանրության վրա։

««Ազգային ժողովրդավարական բևեռ»-ն այն միակ քաղաքական ուժն է, որ ազգային լուծում է առաջարկում, դրա համար կարծում եմ, որ ամենաքիչը, ինչ ասեմ, 4 տոկոսը պիտի, որ հաղթահարենք»։

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունում վստահ են, որ կհավաքեն 7 տոկոսից ավելի։ Կուսակցության անդամ Արման Սարգսյան․

«Փաշինյանից ավելի շատ ձայն կհավաքենք, քան թե ինքը առաջին անգամ մտել էր խորհրդարան»։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած «ՀԱԿ»-ի վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ընտրություններից մի քանի օր առաջ խորհրդարան անցնելու շանսերի մասին հարցերը մանկական խոսակցություն է համարում։

«Լավ էլի, մանկական խոսակցություններ են դրանք, կներեք։ Մենք գնում ենք հաղթանակի»։

2023-ին Երևանի ավագանու ընտրություններում Արամ Սարգսյանի՝ 11 տոկոս հավաքած «Հանրապետություն» կուսակցությունում ակնկալում են նորից գրանցել Երևանի արդյունքը։ Կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Անի Խաչատրյան։

«Առնվազն Երևանի ցուցանիշը գրանցելու ակնկալիքով»։

 «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանը վստահ է, որ իր գլխավորած կուսակցությունը կանցնի խորհրդարան։

«Ինձ թվում է՝ կհաղթարահենք, բայց տոկոսը դժվարանում եմ ասել»։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության վարչապետի թեկանծու Սուրեն Պետրոսյանը ևս ակնկալում է անցնել 9-րդ գումարման խորհրդարան։

«Տոկոս չեմ կարող ասել, բայց ակնկալու ենք, որ շեմը կհաղթահարենք»։

4 տոկոսը պարտություն համարող և 10 տոկոսի ձգտող «ԴՈԿ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի կուսակցությունում վստահ են, որ կընդգրկվեն  ձևավորվելիք խորհրդարանում։ «ԴՕԿ» կուսակցության անդամ Աննա Հայրիյան։

«Ձգտում ենք, որ 10 տոկոս կունենանք և շեմի հաղաթահարելու մասին կասկածներ չունենք։ Մենք համոզված ենք, որ 100 տոկոս 4 տոկոսը հաղթահարելու ենք։ Ձգտում ենք, որպեսզի ԱԺ-ում լինենք ոչ թե ուղղակի գնացող-եկող, այլ լինեն խաղացողներ, ինչ-որ բան փոխողներ»։

«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով՝ իրենք հանդես են գալիս ընդդիմափոխությամբ և առաջիկայում կլինեն խորհրդարանում։

«Ընտրողին ներկայանում ենք, որպես ապագա ընդդիմություն և դատելով այդ հետադարձ կապի որակից, գալիս ենք այն համոզմանը, որ մենք կանցնենք խորհրդրան և կհաղթահարենք անցողիկ շեմը»։

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստանում», իրենբ ձևակերպմամբ, ավելի իրատեսական են»։ Կուսակցության ցուցակի երրորդ համար Շուշան Ավագայան․

«Ինչ-որ երկնիշ թիվ չի ռեալիստիկ գտնվենք, բայց շեմը հաղթահարում ենք»։

Որքանով կանխատեսումները կհամընկնեն ընտրությունների արդյունքների հետ, համեմատելուն մի քանի օր մնաց։

armradio.am