Արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործությունների 78 դեպք․ կան ձերբակալվածներ և կալանավորվածներ
Քաղաքացիների սահմանադրական իրավունքները պատշաճ ապահովելու համար ՆԳՆ ոստիկանությունը Ազգային ժողովի հերթական համապետական ընտրությունների նախընտրական փուլում հնարավոր ընտրական բնույթի հանցագործությունների կանխարգելման և բացահայտման նպատակով հետևողականորեն իրականացնում է թիրախային օպերատիվ-հետախուզական և անհրաժեշտ այլ միջոցառումներ։
ՆԳՆ ոստիկանության իրականացրած միջոցառումների արդյունքում ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա ներկայացվել է հանցագործության մասին 78 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Մասնավորապես՝ Քրեական ոստիկանության կողմից արդեն իսկ ներկայացվել է հանցագործության մասին 37 հաղորդում, որից 8-ը հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու, իսկ 11-ը՝ համացանցում իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված դեպքերի վերաբերյալ։
«Դրանցից 13-ը եղել են ընտրակաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության վերաբերյալ դեպքեր, 3-ը՝ ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու վերաբերյալ, 2-ը անձի ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ դեպքեր»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:
Նշված հանցավոր դրսևորումների փաստական հանգամանքները պարզելու և հնարավոր հանցանշանները հայտնաբերելու նպատակով Քրեական ոստիկանությունը գործընկեր իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ մի շարք հասցեներում իրականացրել է խուզարկություններ։ Ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 24 անձ։
«9-ը կալանավորվել են, 7-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 3-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելք խափանման միջոցները, 1-ը հանձնվել է դաստիարակչական հսկողության և 2 անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում»,- նշել է ՆԳՆ Ոստիկանության ՔՈԳՎ պետ Արթուր Բարսեղյանը:
ՀՈԳՎ ենթակա ստորաբաժանումների կողմից արձանագրվել է ընտրական բնույթի հանցագործության 41 դեպք։ ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանի խոսքով՝ արձանագրված դեպքերից 36-ը վերաբերում է նախընտրական քարոզչության իրականացմանը խոչընդոտելուն, 2-ը՝ ընտրակաշառք տալուն կամ ստանալուն, իսկ 3-ը՝ նյութական շահագրգռման միջոցով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել և նախաքննական մարմին է ներկայացվել 20 անձ։
«Նրանցից 8-ի խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 7-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 4-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Մյուս քրեական վարույթներով խափանման միջոցներ դեռևս չեն կիրառվել»,- ներկայացրել է ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ պետի պարտականությունները կատարող Կարեն Խաչատրյանը։
ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է իրականացնել օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթները և կիրառելու է ողջ գործիքակազմը՝ նախընտրական շրջանում, ինչպես նաև ընտրությունների ժամանակ գործընթացի բնականոն ընթացքն ապահովելու, հնարավոր հանցավոր դրսևորումները կանխելու և բացահայտելու նպատակով։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելու
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում