Ռուսաստանն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է 73 հրթիռ և 656 դրոն
Ռուսաստանը գիշերվա ընթացքում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում է իրականացրել Ուկրաինայի վրա, որի հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վիրավորվել են, ևս մի քանիսը մնացել են փլատակների տակ։
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ Ռուսաստանն Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակել է 73 հրթիռ և 656 դրոն։ Հիմնական թիրախներն էին Կիևը, կենտրոնական Դնիպրո քաղաքը, ինչպես նաև արևելյան Պոլտավա, Խարկիվ և Զապորոժիե քաղաքները։ Ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել կամ ճնշել են 40 հրթիռ և 602 դրոն։
Գրանցվել են 30 բալիստիկ հրթիռների, 3 թևավոր հրթիռների և 33 դրոնների հարվածներ առնվազն 38 վայրերում։ Խոցված դրոնների բեկորներն ընկել են 15 տարբեր վայրերում, հայտնել է ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։
Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տելեգրամյան հաղորդագրության համաձայն՝ Կիևում առնվազն 4 մարդ զոհվել է, իսկ 58-ը վիրավորվել են, այդ թվում՝ 3 երեխա։ Կիևի ութ վարչական շրջաններում վնասվել են բնակելի շենքեր և քաղաքացիական այլ ենթակառուցվածքներ։
Ուկրաինայի պաշտոնյաները շարունակում են դաշնակիցներից պահանջել ավելի շատ հակաօդային պաշտպանության հրթիռներ՝ Ռուսաստանի բալիստիկ հրթիռային հարձակումներին դիմակայելու համար։ Թեև Ուկրաինային հաջողվում է խոցել դրոնների մեծ մասը, բալիստիկ հրթիռները շարունակում են մնալ երկրի հակաօդային պաշտպանության համակարգի գլխավոր խոցելի կողմերից մեկը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ