Մետե Ֆրեդերիկսենը կրկին կղեկավարի Դանիայի կառավարությունը
Մետե Ֆրեդերիկսենը կշարունակի գլխավորել Դանիայի կառավարությունը։ Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ համաձայնել է ձևավորել ձախ կենտրոնամետ կոալիցիոն կառավարություն՝ պահպանելով իր իշխանությունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Գրենլանդիայի ապագայի շուրջ ծագած հարաբերությունների ճգնաժամի ֆոնին։
Փոքրամասնության կաբինետ ձևավորելու մասին այս գործարքը Ֆրեդերիկսենին հնարավորություն է տալիս երրորդ անգամ անընդմեջ ստանձնել վարչապետի պաշտոնը՝ վերջ դնելով ամիսներ տևած անորոշությանը մարտյան ընտրություններից հետո։
«Ես այցելել եմ Նորին Մեծություն Թագավորին և հայտարարել, որ երկարատև բանակցություններից հետո հնարավոր է կառավարություն ձևավորել»,- ասել է Ֆրեդերիկսենը։
Նրա կենտրոնամետ կոալիցիան կորցրել էր մեծամասնությունը մարտի 24-ի քվեարկության ժամանակ, քանի որ դանիացիներն իրենց դժգոհությունն էին արտահայտել կյանքի թանկացման ճգնաժամի դեմ։ Չնայած դրան՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը մնացել էր խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը՝ 179 տեղից ստանալով 38-ը (նախկին 50-ի փոխարեն)։
Ավելի քան երկու ամիս տևած սակարկություններից հետո, երբ Սոցիալ-դեմոկրատներն ու աջ կենտրոնամետ «Լիբերալները» (Վենստրե) յուրաքանչյուրն իր հերթին փորձում էին գլխավորել նոր կառավարությունը, հենց 48-ամյա Ֆրեդերիկսենին հաջողվեց ստանալ խորհրդարանական կուսակցությունների անհրաժեշտ աջակցությունը։
«Սա կառավարական ծրագիր է Դանիայի ժողովրդի, գալիք սերունդների, ինչպես նաև կենդանիների համար»,- ասել է նա։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ