ԱՄՆ-ի հետ երկխոսությունը կդադարեցվի, եթե Իսրայելը շարունակի Լիբանանի վրա հարձակումները. Ղալիբաֆ
ԱՄՆ-ի հետ Իրանի գլխավոր բանակցող և խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հեռախոսազրույց է ունեցել իր լիբանանցի գործընկեր Նաբիհ Բերիի հետ՝ քննարկելով Իսրայելի ռազմական գործողությունները Լիբանանում։ Այս մասին Ղալիբաֆը նշել է X-ում գրառման մեջ։
«Իմ եղբոր՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերրիի հետ զրույցում ես հաստատեցի, որ եթե Լիբանանում սիոնիստական ռեժիմի ագրեսիան շարունակվի, մենք ոչ միայն կդադարեցնենք բանակցային գործընթացը, այլև ամուր կկանգնենք նրանց դեմ», - նշել է նա գրառման մեջ։
Հունիսի 1-ին Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում գրառման մեջ նշել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև հրադադարը պետք է լինի հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։ «Դրա խախտումը մեկ ճակատում հրադադարի խախտում է բոլոր ճակատներում։ ԱՄՆ-ն և Իսրայելը պատասխանատու են ցանկացած խախտման հետևանքների համար», - նշել էր նա։
ԱՄՆ նախագահը հունիսի 1-ին հայտարարել է, որ զրուցել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, նաև ներկայացուցիչների միջոցով շփում է ունեցել «Հեզբոլլահ»-ի հետ, որի արդյունքում կողմերը համաձայնել են դադարեցնել հարվածները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ