Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները. ՆԳՆ
ՆԳՆ-ն տեղեկացնում է, որ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները:
«Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ,
Երեկվանից սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել է տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն առ այն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում, ինչը չի համապատասխանում իրականությանը։
ՀՀ Սահմանադրության և «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները։ Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցները վերցվել են ՀՀ պաշտպանության ներքո, ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ։ Հետևաբար, ս.թ. հունիսի 7-ին ԱԺ ընտրություններին մասնակցելու իրավունք ձեռք բերելու միակ ճանապարհը ՀՀ քաղաքացիություն ստանալն է՝ ընտրական իրավունքի ձևավորման շրջանակում ՀՀ քաղաքացի լինելու առանցքային չափանիշը բավարարելու համար։
Հիշեցնում ենք, որ ներկա պահին մեր տասնյակ հազարավոր հայրենակիցները ստացել են ՀՀ քաղաքացիություն և կարող են մասնակցել համապետական ընտրություններին։
Տարածվող գրառումներում, տեսանյութերում իրականության չհամապատասխանող էական փաստերից է նաև Վարչական դատարանի կողմից կայացված և ուժի մեջ մտած երեք դատական ակտերի վկայակոչումը։ Վարչական դատարանի կողմից, որն իրավասու է նման հարցեր քննելու, այդպիսի վճիռներ չկան։
Տեղեկացնում ենք, որ վճիռները կայացվել են Քաղաքացիական դատարանի կողմից:
Ներքին գործերի նախարարության կողմից դրանք բողոքարկվել են Վերաքննիչ դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս գործերի շրջանակում դատարանը չի անդրադարձել քաղաքացիության ինստիտուտի բովանդակությանը, ինչն առանցքային է ընտրական իրավունքի տեսանկյունից, չի երաշխավորել ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ծանուցումը կամ չի պահպանվել գործին վերաբերելի նյութեր ներկայացնելու պատասխանողի իրավունքը։ Արդյունքում, դրանք ՆԳՆ-ի կողմից բողոքարկվել են ընդդատության կանոնների և դատավարական այլ նորմերի խախտման հիմքով։ Հատուկ անդրադարձ է կատարվել նաև քաղաքացիության ինստիտուտին։
Հորդորում ենք հանրության շրջանում մոլորեցնող տեղեկություններ չներկայացնել, մեր հայրենակիցներին չներգրավել ոչ իրավաչափ և անօգտակար գործընթացներում»,- ասվում է հաղորդագրությունում։


















































Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Էկոպարեկային ծառայողները կանխել են Բերդ քաղաքի բնակչի կողմից ապօրինի ծառահատման հետագա իրականացումը
Ամեն ինչ հիանալի անցավ․Tour of Armenia հեծանվավազքի առաջին օրվա հաղթողի տպավորությունները
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երևանի քրեական ու համայնքային ոստիկանները րոպեների ընթացքում հայտնաբերել են մարմնական վնասվածք պատճա...
Առուշ Առուշանյանը ՔՊ-ի հետ դաշինք է ձևավորելու
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում