ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է ԱՄԷ-ում Բարաքա ատոմակայանի վրա հարձակումը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է Արաբական Միացյալ Էմիրությունների Բարաքա ատոմակայանի վրա հարձակումը՝ նշելով, որ հարձակումը միջազգային իրավունքի խախտում է, տեղեկացնում է Reuters-ը: Այս մասին նշվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ։ Անվտանգության խորհուրդն ընդգծել է, որ հարձակումը լուրջ ռիսկեր է ստեղծել քաղաքացիական բնակչության, ենթակառուցվածքների և շրջակա միջավայրի համար։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները նաև պահանջել են «անհապաղ և մեկընդմիշտ դադարեցնել» ԱՄԷ-ում քաղաքացիական թիրախների վրա հարձակումները, այդ թվում՝ խաղաղ միջուկային օբյեկտների դեմ սպառնալիքները։
Բացի այդ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր հանձնառությունը Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության պահպանմանը և աջակցություն է հայտնել ԱՄԷ-ի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը։
Նախորդ շաբաթ ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Բարաքա ատոմակայանի վրա հարձակվելու փորձ կատարող երեք անօդաչու թռչող սարքերը, ինչպես նաև ավելի ուշ ԱՄԷ հակաօդային պաշտպանության ուժերի կողմից որսված վեց անօդաչու թռչող սարքերն արձակվել են Իրաքի տարածքից։
Իրաքում գործում են Իրանին աջակցող աշխարհազորային խմբավորումներ, որոնք Իրանի դեմ հակամարտության ընթացքում պարբերաբար հարձակումներ են իրականացրել տարածաշրջանի տարբեր օբյեկտների ուղղությամբ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ