Իրանը պահանջում է, որ 12 մլրդ դոլարը հասանելի դառնա հուշագրի հայտարարման պահից
Իրանական «Tasnim» գործակալությանը հայտնի են դարձել Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի՝ Կատար կատարած այցի և ԱՄՆ-ի հետ բանակցությունների որոշ մանրամասներ։
Ըստ բանակցային թիմին մոտ կանգնած անանուն աղբյուրի՝ համաձայնության հուշագրի նախագծով նախատեսվում է Իրանի՝ արտերկրում սառեցված 24 միլիարդ դոլարի ապասառեցում։ Թեհրանը պահանջում է, որ այդ գումարի կեսը՝ 12 միլիարդ դոլարը, հասանելի դառնա հուշագրի հայտարարման պահից, իսկ մնացած մասը փոխանցվի 60 օրվա ընթացքում։ Ղալիբաֆի այցը Դոհա նպատակ է ունեցել հարթել հենց այս առաջին տրանշի ստացման մեխանիզմներն ու խուսափել նախկինում (Հարավային Կորեայի և Կատարի հետ կապված) ունեցած բացասական փորձի կրկնությունից։
Ինչ վերաբերում է Կատարի ԱԳՆ խոսնակի հայտարարությանը, թե իրենց երկիրը գումարային երաշխիքներ չի տրամադրում այս գործարքում, իրանական կողմը պարզաբանել է, որ դա բնական է. խոսքը ոչ թե Կատարի կողմից երաշխիքների, այլ հենց Իրանին պատկանող սեփական միջոցների վերադարձի մասին է։
Ամփոփելով՝ բանակցային թիմին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ Կատարում ընթացող քննարկումներն ընդհանուր առմամբ լավ են անցել և նպաստել են բանակցություններում առաջընթաց գրանցելուն։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ