Ոստիկանությունը գրոհել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցության գրասենյակը
Ոստիկանության աշխատակիցները գրոհել են Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) կենտրոնակայանը՝ արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ կիրառելով ԺՀԿ կողմնակիցների և նրա ներկայացուցիչների դեմ, որոնք երեք օր պատսպարվել են շենքում: Այդ մասին հաղորդել են AP գործակալությունը և CNN Türk հեռուստաալիքը։
Անցած շաբաթասկզբին Թուրքիայի վերաքննիչ դատարանը «լիովին անվավեր» է ճանաչել ԺՀԿ-ի՝ 2023 թվականի նոյեմբերին կայացած 38-րդ համագումարի արդյունքները, որոնց համաձայն՝ Օզգյուր Օզելն ընտրվել էր կուսակցության ղեկավար։ Նրա փոխարեն դատարանը ժամանակավոր վերականգնել է կուսակցության նախկին նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Թուրքիայի 2023 թվականի գարնանը նախագահի ընտրությունում նա ընդդիմության գլխավոր թեկնածուն է եղել, որը երկրորդ փուլում պարտվել է գործող նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Պաշտոնից հեռացված Օզելը կոչ է արել իր համախոհներին ցույց անցկացնել Անկարայում կուսակցության գլխավոր գրասենյակի դիմաց։ Արդյունքում՝ մի քանի հազար ցուցարար դուրս է եկել փողոց՝ դատարանի որոշման դեմ բողոքելու, հաղորդում է dpa-ն։
Օզգյուր Օզելը դիմել է մարդկանց՝ նշելով, որ խոսքը ոչ թե ԺՀԿ-ի, այլ ժողովրդավարության, բազմակուսակցական համակարգի և ինքնուրույն որոշումներ կայացնելու ժողովրդի իրավունքի պաշտպանության մասին է։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ