Թրամփը Ծոցի երկրներից ակնկալում է միանալ «Աբրահամի համաձայնագրերին»
Axios-ը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Կատարի, Պակիստանի, Թուրքիայի, Եգիպտոսի, Հորդանանի և Բահրեյնի ղեկավարներին հայտնել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտից հետո ակնկալում է նրանց միացումը «Աբրահամի համաձայնագրերին» և հարաբերությունների կարգավորումը Իսրայելի հետ։
Ամերիկյան պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփի այս պահանջը, հատկապես Իսրայելի հետ պաշտոնական կապեր չունեցող Սաուդյան Արաբիայի, Կատարի և Պակիստանի առաջնորդների շրջանում, անակնկալ է առաջացրել և կարճատև լռության պատճառ դարձել։
Չնայած արաբական երկրները լիակատար աջակցություն են հայտնել Իրանի հետ պատրաստվող համաձայնագրին, Իսրայելի հետ մերձեցման հարցում իրավիճակը բարդ է մնում։
Թրամփը սոցիալական ցանցերում հայտնել է, որ Մերձավոր Արևելքի երկրների հետ համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի նրանց՝ «Աբրահամի համաձայնագրերին» միանալուց հետո, և նույնիսկ հույս է հայտնել, որ ապագայում Իրանը նույնպես կարող է մի օր ճանաչել Իսրայելն ու միանալ դրանց։
ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմն իր հերթին բացահայտ աջակցություն է հայտնել Թրամփի պահանջին՝ զգուշացնելով արաբական և մուսուլմանական դաշնակիցներին, որ հրաժարվելու դեպքում դա կարող է խիստ բացասական հետևանքներ ունենալ Վաշինգտոնի հետ ապագա հարաբերությունների վրա։
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մոհամմեդ բին Սալմանը, ով նախկինում ավելի հակված էր Իսրայելի հետ կապերի հաստատմանը, վերջին շրջանում սառեցրել է իր դիրքորոշումը։
Էր-Ռիադը շարունակում է որպես նախապայման պահանջել Իսրայելի կողմից պաղեստինյան պետության ստեղծման հստակ հանձնառություն, ինչը կտրուկ մերժվում է Իսրայելի ներկայիս աջակողմյան կառավարության կողմից։ Վերլուծաբանները կարծում են, որ Սաուդյան Արաբիան որևէ կոնկրետ քայլի չի դիմի, մինչև չտեսնի Իսրայելի ընտրությունների արդյունքները։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ