ՌԴ ԱԳՆ-ն նշել է ռուս-ուկրաինական հակամարտության երկարաժամկետ կարգավորման պայմանը
Հակամարտության երկարաժամկետ կարգավորման համար Ուկրաինան պետք է վերադառնա 1990-ականների սկզբի դիրքերին, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։
«Համապարփակ, արդար և կայուն կարգավորումը հնարավոր է միայն հակամարտության արմատական պատճառները վերացնելու միջոցով։ Ուկրաինան պետք է վերադառնա 1990-ականների սկզբի իր պետականության հիմքերին, երբ միջազգային հանրությունը ճանաչեց նրա անկախությունը», - ասել է նա։
Մոսկվան, իր հերթին, պնդել է Անքորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը և 2024 թվականի հունիսին Վլադիմիր Պուտինի ուրվագծած սկզբունքները։
Տարվա սկզբից ի վեր Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն անցկացրել են բանակցությունների երեք փուլ։ Վերջինը տեղի է ունեցել Ժնևում՝ փետրվարի 17-18-ին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ խաղաղության գործընթացի ներկայիս դադարը պայմանավորված է Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմամբ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է. ՆԳՆ