Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Էլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր ԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստով Մենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնի ԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. Թրամփ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ են Մեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. Փաշինյան Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ) Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ Ցուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին

Թափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱՄՆ-ում արդեն ավելի քան 57 միլիոն ամերիկացի քվեարկել է վաղաժամկետ կամ էլեկտրոնային փոստովՄենք մեր բոլոր հնարավորություններով կաջակցենք Վրաստանին, որպեսզի վերջինս իր եվրոպական նկրտումն իրականացնիԱՄՆ-ը 2026 թվականի վերջին կդադարեցնի օգնություն տրամադրել Իսրայելին. ԹրամփՍամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկություններ ենՄեր նպատակը ԵՄ թեկնածու պետություն լինելը չէ, լիարժեք անդամ լինելն է. ՓաշինյանՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր (տեսանյութ)Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետՑուցարարները փակել են Փարիզի 5-րդ շրջանի ավտոմայրուղին ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողներիՀայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել
Քաղաքականություն

Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համերաշխության կոչ են հղել՝ ի աջակցություն արցախահայերի վերադարձի իրավունքին

Ֆրանսահայ 40 կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ ի աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի ու այլ հիմնարար իրավունքների՝ Արդարադատության միջազգային դատարանի համապատասխան հրամանի 2-ամյակի առթիվ: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«2023 թ. նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել բռնատեղահանված արցախահայերի անվտանգ և անխոչընդոտ վերադարձը։ Դատական այս որոշումը հիմնավորեց մի համընդհանուր սկզբունք․ ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիր մուտք գործելու իրավունքից։ Ցայսօր վճիռը շարունակում է մնալ անկատար։
 
Հանցավոր շրջափակման ու ռազմական հարձակման հետևանքով իրենց հողից պոկված Արցախի վերջին 120 000 հայերը շարունակում են ապրել՝ զրկված իրենց տներից ու ունեցվածքից։ Միջազգային կառույցների լռության պայմաններում պղծվում են նրանց եկեղեցիները, ավիրվում են գերեզմանատները, նրանց բազմահազարամյա ներկայության հետքերը հետևողականորեն ջնջվում են։ Բնաջնջման այս քաղաքականությունը նպատակ ունի ժխտել մի ողջ ժողովրդի պատմական հիշողությունը։
 
Միջազգային բարձրագույն դատական ատյանները՝ Արդարադատության միջազգային դատարանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, Միջամերիկյան դատարանը, բազմիցս հաստատել են, որ որևէ բնակչությանը իր հայրենիք վերադարձի իրավունքից զրկելը միջազգային իրավունքի լուրջ խախտում է հանդիսանում։ Այս իրավունքը անքակտելի է․ այն չի կարող կախված լինել որևէ պետության քաղաքական ընտրություններից կամ որևէ պահի տիրող ուժային հաշվեկշռից։

Հայկական քաղաքակրթության մեջ հազարամյակներով արմատավորված Արցախի պատմությունը հիմնավորում է արցախահայության՝ սեփական ինքնությունն ու իրավունքները պահպանելու անհրաժեշտության իրավացիությունը ։ Բոլշևիկյան իշխանությունների կողմից Ադրբեջանի ենթակայության տակ հայտնված Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդը տարիներ շարունակ եղել է գոյաբանական վտանգի առջև։

Իր գոյատևումն ապահովելու համար 1991 թվականին արցախահայությունը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի նորմերին ու այն ժամանակվա խորհրդային օրենքների լիակատար համապատասխանությամբ։ 1991 թ․ դեկտեմբերի 10-ին կազմակերպված հանրաքվեն 99,89 տոկոսով հաստատեց որդեգրված որոշումը ։ Ի դեպ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երբևէ չի որակել ԼՂՀ հռչակումն իբրև անօրինական և երբեք կոչ չի արել միջազգային հանրությանը այն չճանաչել՝ փաստացի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական գործընթացում Արցախին ընդունելով կողմ ։

Արցախահայությունը մշտապես նախընտրել է երկխոսության ուղին։ Բազմաթիվ անգամներ նրա քաղաքական ներկայացուցիչները ցուցաբերել են բանակցելու պատրաստակամություն և պատասխանատվություն։

Նրանք համաձայնել են Մինսկի խմբի կողմից առաջարկված «Մադրիդյան սկզբունքներին», 2001-ին Քի Վեսթում, ապա 2011-ին Կազանում համաձայնել են ներկայացված խաղաղության ծրագրերին։ Հավասարակշռված այդ ծրագրերը Արցախի համար նախատեսում էին անվտանգություն, ինքնավարություն և հանրաքվեի միջոցով վերջնական կարգավիճակի սահմանում ։ Ամեն անգամ Ադրբեջանը ձախողել է միջնորդների ծրագրերը՝ նախընտրելով ուժի կիրառումը՝ խնդրի երկարաժամկետ լուծման փոխարեն։

Այսօր Արցախի ղեկավարները, այն մարդիկ, ովքեր մարմնավորել են երկխոսության պատասխանատվության և պատրաստակամությամ ոգին, գտնվում են Բաքվի բանտերում։ Նրանց բանտարկությունը՝ համընդհանուր լռության պայմաններում, ողջ արցախահայության նկատմամբ իրականացված անարդարության խորհրդանիշն է ։

Նման կացությունում խնդիրը սոսկ հայկական չէ։ Այն համընդհանուր է։

Ընդունել, որ 150 000 մարդ կարող է բնաջնջվել իր հայրենիքից, նշանակում է նախադեպ ստեղծել այլ ժողովուրդների, այլ փոքրամասնությունների, այլ հարկադիր բռնագաղթերի համար։ Դա նշանակում է ընդունել, որ մարդկության դեմ ուղղված հանցանքը կարող է անպատիժ մնալ։

Եվրոպան, որը խաղաղություն է կառուցել ցեղասպանությունների հիշողության և իրավունքի գերակայության վրա, չի կարող շրջել հայացքը :

Մենք՝ Ֆրանսիայի հայկական միություններս, պատասխանատվություն ենք ստանձնում բարձրաձայնել արցախահայության իրավունքների մասին, որին ստիպողաբար լռեցնում են : Հիշեցնել, որ արդարության բացակայության պայմաններում խաղաղությունը պատրանք է, որ վերադարձի իրավունքը կարգախոս չէ, այլ ռեպարացիաների նախապայման։

Ուստի մենք հղում ենք համերաշխության կոչ և պահանջում, որ ՝

– Բաքվում պահվող հայ բանտարկյալներն անհապաղ ազատ արձակվեն,

– Կյանքի կոչվի Արցախի հայկական մշակութային ժառանգության միջազգային պաշտպանություն,

– ՄԱԿ-ի վերահսկողության ներքո գործնական կիրառում ստանա վերադարձի իրավունքը՝,

–Եվրոպական պետությունները գործեն համատեղ, որպեսզի միջազգային դատական որոշումները չմնան թղթի վրա։

Մենք չենք կարող ընդունել, որ մի ամբողջ ժողովուրդ՝ որի միակ «մեղքը» իր հողի վրա ազատ ապրելու ցանկությունն է, դատապարտվի արտաքսման և մոռացության։

Արցախահայերի վերադարձի իրավունքը հեռավոր հույս չէ․ այն արդարության հրամայական է։ Այն պաշտպանելը նշանակում է պաշտպանել մեր ընդհանուր մարդկային արժեհամակարգը»։

Ստորագրող կազմակերպություններ՝

Հայ Առաքելական Եկեղեցի, Ֆրանսիայի Թեմ

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ – CCAF

Թուլոնի ֆրանս-հայկական միություն

Լուարա շրջանի Ֆրանս-հայկական միություն

Ֆրանսիայի հայազգի նախկին մարտիկների և Դիմադրողական շարժման Միություն

«Արևիկ» մշակութային միություն

Բուկ-Բել-Էրի հայկական մշակութային միություն

Սարսելի հայկական մշակութային միություն

Պենն Միրաբոյի հայկական մշակութային միություն

Սեպտեմն-լե-Վալոնի և շրջակա համայնքների ֆրանսահայ մշակութային միություն

Սատար Արցախին միություն

Մալաթիայի կրթամշակութային միություն

Ֆրանսահայ փաստաբանների և իրավաբանների միություն

Ավինյոնի և շրջանի ֆրանս-հայկական միություն

Նորմանդիայի հայկական համերաշխության միություն

AYP FM – Ռադիո

Շեն–Ֆրանսիա

Անտոնիի ֆրանս-հայկական միություն

Հայ Դատի պաշտպանության կոմիտե – CDCA Ֆրանսիա

COVCAS – Իրավունքի և հակամարտությունների կարգավորման կենտրոն

Կապույտ Խաչ ֆրանսահայ միություն– CBAF Ֆրանսիա

Ֆրանսիայի Մեծ Արևելքի հայ համայնք – DAGE

Մարսելի «Աբովյան» դպրոց

Հայ Հեղափոխական Դաշնակցություն - Ֆրանսիա

Հայ Հեղափոխական Դաշնակցություն երիտասարդական թև «Նոր Սերունդ»

Հայաստան համահայկական Հիմնադրամ

G2IA (Միջազգային միջմասնագիտական հայկական խումբ)

Համազգային միություն

Հայմեդ միություն

Վիենի Հայկական Մշակույթի Տուն

Մոնթելիմարի և շրջանի հայկական մշակութային և հիշողության միություն

Երկիր և Մշակույթ – Ֆրանսիա

Ռամկավար Ազատական Կուսակցությոուն – Ֆրանսիա

Կլերմոն Ֆերանի հայկական մշակութային միություն

Հայաստան առողջապահություն միություն

Տրանսպլանտ դեպի Հայաստան (Transplant to Armenia)

Հայ Բարեգործական Ընդհանուր Միություն – Ֆրանսիա

Ֆրանսահայերի Մշակութային Միություն – UCFAF

Կաննի և շրջանի հայերի միություն