Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործում Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ը Համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը «Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին Գերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունը

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության խթանման գործումԵրևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացումՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 23-ից 24-ըՀամատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվենԱմիրյան փողոցը Պապ թագավորի անունը կկրի. ո՞վ էր Արսեն Ամիրյանը«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում էՔննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնելՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջելՌուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համարԹուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացինԳերմանիայում երեկ երեկոյան կանգ է առել երկաթուղային երթեւեկությունըԹուրքիայում հայտնաբերվել է երկու անհայտ անօդաչու թռչող սարքՀայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայիցՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Կուբայի պետական ընկերությունների դեմՋրասուզակ Վահե Մելքոնյանը՝ հոգեբանական ապրումների ու փրկարարի առաքելության մասինQatarEnergy-ն պատրաստվում է գործունեության բնականոն հուն վերադառնալունՄունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցինԹմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտվելՍտեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարությունՓարիզում այսօր կանխատեսվում է մինչեւ 41°C. եղանակային «կարմիր» վտանգ` ԵվրոպայումԲրյուսելում ընդունել են «Թալիբան»-ի պատվիրակությանը30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համարԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄՀուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետՍպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազիՀակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից բացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերըՏիչինայի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել արգելափակումից․ նա հոսպիտալացվել էՎահագն Վիշապաքաղ հուշարձանը վերաբացվել է Երևանի կենտրոնումՏավուշի մարզի տարբեր բնակավայրերում գազանջատումներ կլինենԱՄՆ Սենատն Իրանի դեմ Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակող բանաձև է ընդունելՇախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլԱՄՆ-ում մեկնարկել է Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների հերթական փուլը. Times of IsraelՄունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց ՈւզբեկստանինCAFSEP ծրագրի շրջանակում` այցեր ՀՀ Շիրակի և Տավուշի մարզերի ընտրված բնակավայրեր Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգիցՊապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերըՏեղի է ունեցել Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման խորհրդի նիստըՁերբակալվել է Ավետիք ՉալաբյանըԲրյուսելում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունների ընդլայնման հարցերՄիգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներԱդրբեջանի տարածքով տարանցմամբ ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել ՀայաստանՍևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 միլիարդ եվրոՈւկրաինայի հարվածները ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքներին չեն կարող ազդել ռազմաճակատի իրավիճակի վրա. ՊուտինՀայաստանն ու ԵՄ-ն ստորագրել են մտադրության նամակներ սահմանային և ճանապարհային ծրագրերի վերաբերյալ
Մամուլ

Աղքատությունը՝ որպես համակարգային խնդիր. հատվածականությունը հարց չի լուծելու

Աղքատությունն աշխարհում շարունակում է մնալ ամենահրատապ և բազմաշերտ սոցիալ-տնտեսական խնդիրներից մեկը, որի խորքային պատճառներն ու հետևանքները խիստ փոխկապակցված են գլոբալ տնտեսության կառուցվածքային փոփոխությունների, քաղաքական որոշումների, հասարակական անհավասարության աճի և բազմաթիվ այլ գործոնների հետ։ Չնայած միջազգային բազմաթիվ կազմակերպությունների, կառավարությունների և քաղաքացիական հասարակության ջանքերին, աղքատությունն արմատախիլ անելը կամ նվազագույնի հասցնելը դեռևս չիրականացած երազանք է մնում։

Համաշխարհային զարգացումները, տնտեսական գլոբալիզացիան և առևտրային նոր կապերի ստեղծումը բազմաթիվ երկրներում հանգեցրել են տնտեսական աճի որոշակի ցուցանիշների բարելավման, սակայն այդ աճը շատ հաճախ անհավասարաչափ է բաշխվում տարբեր սոցիալական խմբերի և տարածաշրջանների միջև՝ խորացնելով արդեն իսկ առկա անհավասարությունը և նպաստելով աղքատության նոր ալիքների առաջացմանը։ Աղքատության կառուցվածքային պատճառները բազմաբնույթ են. այստեղ համադրվում են կրթության և առողջապահության մատչելիության սահմանափակումները, աշխատանքային շուկայի անկայունությունն ու ոչ ֆորմալ հատվածի գերակայությունը, տնտեսական զարգացման ոչ հավասարաչափ տարածվածությունը, պետական քաղաքականությունների թերությունները և կոռուպցիայի բարձր մակարդակը։

Վերջին տասնամյակների ընթացքում միջազգային հանրությունը որդեգրել է տարբեր մոտեցումներ՝ փորձելով պայքարել աղքատության դեմ, այդ թվում՝ ուղղակի ֆինանսական աջակցություն տրամադրելով սոցիալապես խոցելի խմբերին, իրականացնելով կրթական և առողջապահական բարեփոխումներ, քայլեր կատարելով տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ, խթանելով ներդրումները, ինչպես նաև սոցիալական պաշտպանության համակարգերը կատարելագործելով։ Բայց, չնայած այսպիսի միջոցառումների իրականացմանը, աղքատության դեմ պայքարը հաճախ բախվում է մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, ինչպիսիք են տնտեսական ճգնաժամերը, ռազմական բախումները, բնական աղետները, համավարակները, ինչպես նաև արժեքային համակարգի և կառավարման մշակույթի խնդիրները։

Հայաստանը, լինելով հետխորհրդային տարածքի փոքր երկիր, վերջին տասնամյակներին անցել է բարդ սոցիալ-տնտեսական վերափոխումների ճանապարհով։ Սակայն այդ փոփոխությունները, ցավոք, չեն հանգեցրել աղքատության հաղթահարմանն ու բարեկեցության համատարած կամ գոնե համաչափ բարձրացմանը։ Ընդհակառակը, բնակչության մի զգալի հատվածը շարունակում է մնալ աղքատության և հատկապես ծայրահեղ աղքատության եզրին։ Պաշտոնական վիճակագրական տվյալները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների՝ Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի, Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվությունները փաստում են, որ Հայաստանում աղքատության մակարդակը տատանվում է 25-30 տոկոսի սահմաններում, իսկ ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1,5-2 տոկոսի սահմաններում։ Եթե աղքատության մակարդակին վերաբերող գնահատականներում որոշ դրական փոփոխություններ էլ կան, ապա դրանք աննշան են։ Մյուս կողմից էլ՝ ներկայացվող թվերը հաճախ չեն արտացոլում իրական պատկերը, քանի որ շատ դեպքերում հաշվառման մեթոդաբանությունը չի ներառում ոչ ֆորմալ եկամուտները, կամ էլ թաքցնում է որոշ խմբերի իրական կենսամակարդակը։

Հայաստանի աղքատության խնդիրը կրկին սրվել է վերջին տարիներին՝ պայմանավորված միջազգային տնտեսական ճգնաժամերով, Ադրբեջանի ռազմական ագրեսիայով, արցախահայության բռնագաղթով, կորոնավիրուսային համավարակով և դրան հետևած տնտեսական ցնցումներով։ Դե, գումարած փաշինյանական իշխանության տոտալ ձախողումներն ու բացարձակ ապաշնորհությունը բոլոր ոլորտներում:

Հիշենք, որ համավարակի հետևանքով բազմաթիվ աշխատատեղեր կրճատվեցին, փոքր և միջին բիզնեսները կանգնեցին կամ փակվեցին, իսկ պետական աջակցությունը հաճախ անբավարար էր՝ հաշվի առնելով բնակչության կարիքները։ Համավարակը բազմաթիվ մարդկանց մղեց դեպի աղքատության ճիրաններ։ Իսկ Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումների արդյունքում հազարավոր արցախցիներ կորցրեցին իրենց ունեցվածքը, տունն ու տեղը՝ հայտնվելով փախստականի կարգավիճակում ու մնալով տրամադրվող շատ քիչ աջակցության հույսին, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար բավարար աշխատատեղեր չկան, ուր մնաց, որ իրենք կարողանային արժանապատիվ աշխատանք գտնել։ Աշխատավարձերի և կենսաթոշակների չափը, որը հանդիսանում է բնակչության զգալի մասի եկամտի հիմնական աղբյուրը, վերջին տարիներին կա՛մ չի ավելացել, կա՛մ էլ, եթե ավելացել է, պարզապես չնչին չափով, որը ներկայիս գնաճի պայմաններում որևէ տեղաշարժ ապահովել չի կարող։ Սննդամթերքի, հագուստի, կոմունալ ծառայությունների, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների գները աճում են աննախադեպ տեմպերով. որոշ ապրանքների գներն ավելացել են 20-30, նույնիսկ 50 տոկոսով՝ համեմատած նախորդ տարիների հետ։ Գնաճի այս տեմպերը հատկապես ծանր հարված են հասցնում սոցիալապես առավել խոցելի խմբերին՝ թոշակառուներին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամություն ունեցող անձանց և գյուղաբնակներին, որոնց եկամուտները չեն համապատասխանում կյանքի նվազագույն պահանջներին։

Բացի այդ, Հայաստանում աղքատության խորացմանը նպաստում են կառուցվածքային մի շարք խնդիրներ։ Աշխատաշուկայում շարունակում է գերակշռել ոչ ֆորմալ հատվածը, ինչի արդյունքում բազմաթիվ մարդիկ զրկված են սոցիալական ապահովագրության համակարգից և աշխատանքային իրավունքներից։ Այդ հատվածում աշխատողները հաճախ չեն ստանում նվազագույն աշխատավարձ, չունեն արձակուրդի և այլ սոցիալական երաշխիքներ, ինչը նրանց դարձնում է առավել խոցելի ցանկացած տնտեսական ցնցման ժամանակ։

Գյուղատնտեսական հատվածում զբաղված մեծ թվով մարդիկ շարունակում են աշխատել ամենանվազ արդյունավետությամբ՝ չունենալով ժամանակակից տեխնոլոգիաների, ներդրումների, ինչպես նաև պետական աջակցության բավարար հասանելիություն։ Գյուղերում աղքատության մակարդակը զգալիորեն բարձր է քաղաքների համեմատ, իսկ սոցիալական բևեռացումը տարեցտարի խորանում է։

Կրթության և առողջապահության համակարգերում առկա բազմաթիվ խնդիրներ նույնպես նպաստում են աղքատության վերարտադրմանը։ Չնայած պետական մակարդակով իրականացվող որոշ բարեփոխումներին, կրթության մատչելիությունը և որակը շարունակում են թերանալ՝ հատկապես մարզերում և սոցիալապես անապահով ընտանիքներում։ Բարձրագույն կրթությունը դարձել է բազմաթիվ ընտանիքների համար ֆինանսապես անիրականանալի, իսկ միջին մասնագիտական կրթությունը հաճախ չի ապահովում ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտություններ։ Առողջապահական համակարգի ծառայությունների մատչելիության խնդիրը ևս շատ լուրջ է. պետական ապահովագրության համակարգի թերությունների պատճառով բնակչության մեծ մասը հարկադրված է բարձր գին վճարել բժշկական ծառայությունների համար, ինչը աղքատության դեպքում դառնում է անհնարին։ Առողջապահական համընդհանուր ապահովագրության մասին էլ անընդհատ խոսվում է, սակայն գործնական քայլեր չկան դրա ներդրման ուղղությամբ։ Միակ նորությունն այն է, որ եկող տարվանից թոշակառուները կընդգրկվեն այդ ծրագրում, ու նրանց համար կվճարի պետությունը: Արդյունքում, մարդիկ, շատ հաճախ հաշվի առնելով առողջապահական ծառայությունների բարձր գների հանգամանքը, բժշկական ծառայություններից օգտվում են այն ժամանակ, երբ «դանակը ոսկորին է հասնում»:

Ինչ վերաբերում է պետական սոցիալական քաղաքականությանը, ապա թեև այն նպատակաուղղված է եղել սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու համար, այդուամենայնիվ, հաճախ չի հասնում իր նպատակին կամ արդյունավետ չի իրականացվում։ Սոցիալական նպաստների համակարգը ենթարկվում է բարեփոխումների, սակայն դրանց ծավալն ու տրամադրման արդյունավետությունը մեծամասամբ բավարար չեն, իսկ նպաստների չափը շատ քիչ է։

Միևնույն ժամանակ, պետական կառավարման համակարգում առկա կոռուպցիան, թափանցիկության պակասը և հաշվետվողականության բացակայությունը խոչընդոտում են պետական միջոցների արդյունավետ բաշխմանը, ինչի արդյունքում աղքատության հաղթահարմանն ուղղված միջոցառումները հաճախ մնում են ձևական կամ թերի։

Աղքատության խնդրի խորքային վերլուծությունը չի կարող շրջանցել նաև հասարակական արժեքների և մշակույթի հարցը։ Հայաստանում, ինչպես նաև շատ այլ երկրներում, աղքատության հանդեպ հարաբերական հանդուրժողականությունը, սոցիալական արդարության ընկալման թերությունները և քաղաքացիական պասիվությունը նպաստում են խնդրի պահպանմանը։

Բազմաթիվ մարդիկ հուսահատված են՝ չտեսնելով զարգացման և բարօրության հասնելու իրական ուղիներ, ինչի հետևանքով հաճախ ընտրում են արտագաղթի ճանապարհը։ Հայաստանից շարունակում են արտագաղթել հազարավոր մարդիկ, անբավարար պայմանների արդյունքում տեղի է ունենում նաև ուղեղների արտահոսք, իսկ այս ամենը բացասաբար է անդրադառնում երկրի զարգացման վրա և խորացնում է սոցիալական ճգնաժամը։

Աղքատության խնդիրը Հայաստանում կարելի է լուծել միայն այն դեպքում, եթե այն դիտարկվի ոչ թե որպես մեկ սոցիալական երևույթ, այլ որպես համակարգային հետևանք տնտեսական, կրթական, կառավարման և սոցիալական քաղաքականության համակցված թերությունների։ Այսինքն, աղքատության հաղթահարման իրական ռազմավարությունը պետք է լինի համապարփակ՝ միաժամանակ ներառելով տնտեսական աճի խթանումը, կրթության որակի բարձրացումը, աշխատանքի արժևորման և արդար բաշխման մեխանիզմների ձևավորումը, ինչպես նաև պետական կառավարման արդյունավետությունը։

Առաջին հերթին անհրաժեշտ է տնտեսական կառուցվածքային վերափոխման իրականացում։ Հայաստանի տնտեսությունը պետք է դուրս գա ներկա փուլում տիրապետող «սպառման ու ծառայությունների տնտեսության» մոդելից և զարգացնի բարձր արժեք ստեղծող ոլորտներ՝ արդյունաբերություն, տեխնոլոգիաներ, գյուղմթերքի վերամշակում, կանաչ էներգետիկա։ Սա կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը ոչ միայն Երևանում, այլև մարզերում, որտեղ աղքատության մակարդակը ամենաբարձրն է։ Եթե ստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ տեղական բիզնեսը կարող է աճել և թողարկել մրցունակ արտադրանք, ապա աղքատության դեմ պայքարը կդառնա ինքնավերարտադրողական գործընթաց՝ ոչ թե օգնությունների, այլ աշխատանքի միջոցով։

Երկրորդ հերթին՝ աշխատանքի արժևորման և աշխատավարձերի արդար բաշխման քաղաքականություն է անհրաժեշտ։ Այսօր Հայաստանում կան հազարավոր մարդիկ, որոնք աշխատում են ամբողջ դրույքով, սակայն շարունակում են մնալ աղքատության սահմանագծից ցածր։ Սա նշանակում է, որ աղքատության խնդիրը միայն գործազրկությունը չէ, այլ նաև ցածր վարձատրությունը։ Անհրաժեշտ է պետական մակարդակով խթանել նվազագույն աշխատավարձի աստիճանական բարձրացումը՝ զուգահեռ հարկային արտոնություններ տալով այն գործատուներին, որոնք ստեղծում են որակյալ և արժանապատիվ աշխատատեղեր։

Հաջորդ կարևոր հանգամանքն այն է, որ, առանց կրթության համակարգի խորքային բարեփոխման, աղքատությունը հնարավոր չէ հաղթահարել։ Հայաստանում կրթությունը դեռևս չի տալիս այն հմտությունները, որոնք պահանջում է ժամանակակից աշխատաշուկան։ Պետք է ներդնել որակյալ մասնագիտական և տեխնոլոգիական կրթական ծրագրեր մարզերում, իրականացնել պետական-մասնավոր համատեղ կրթական նախագծեր, որպեսզի երիտասարդությունը ստանա կիրառական գիտելիքներ և աշխատելու հնարավորություն հենց Հայաստանի ներսում։ Սոցիալական քաղաքականությունը պետք է արմատապես փոխվի՝ դառնալով ոչ թե օգնություն բաժանող, այլ մարդկանց հզորացնող համակարգ։ Պետությունը պետք է ուղղի աջակցությունը ոչ թե երկարաժամկետ նպաստների, այլ մասնագիտական վերապատրաստման, փոքր բիզնեսի ֆինանսավորման, գյուղատնտեսական նորարարությունների ու համայնքային զարգացման ծրագրերի վրա։ Նպատակն այն չէ, որ մարդիկ ստանան պարբերական օգնություն, այլ այն, որ կարողանան ինքնուրույն ապահովել իրենց եկամուտը։

Տարածքային անհավասարությունների կրճատումը նույնպես կարևոր նախապայման է։ Հայաստանի աղքատության հիմնական բեռը կրում են սահմանամերձ և լեռնային շրջանները։ Պետք է ներդնել պետական ծրագրեր՝ ուղղված մարզերի ու հատկապես սահմանամերձ շրջանների տնտեսական աշխուժացմանը՝ հարկային արտոնություններով, ենթակառուցվածքների զարգացմամբ, տեղական արտադրության խրախուսմամբ։ Մարզերի զարգացումը կնպաստի նաև Երևանի գերբեռնվածության նվազեցմանը, տարածքային համաչափ զարգացմանը և ժողովրդագրական հավասարակշռությանը։

Աղքատության դեմ պայքարի տեսանկյունից շատ կարևոր է պետական կառավարման և հակակոռուպցիոն համակարգերի ամրապնդումը։ Աղքատության դեմ պայքարը հնարավոր չէ, եթե պետական միջոցները վատնվում, փոշիացվում են անարդյունավետ ծախսերի արդյունքում կամ ուղղվում են սխալ ուղղություններով։ Անհրաժեշտ է ապահովել սոցիալական ծրագրերի թափանցիկ վերահսկողություն, բյուջետային ծախսերի հաշվետվողականություն և պետական գնումների արդար մրցակցային մեխանիզմներ։ Եվ, վերջապես, աղքատության հաղթահարման համար անհրաժեշտ է հասարակական մտածողության փոփոխություն։ Աղքատությունը պետք է ընկալվի ոչ թե որպես անհատի «անձնական ձախողում», այլ որպես հանրային համախմբման պահանջ։ Հարկավոր է աղքատության մեջ գտնվող մարդուն օգնել, որ նա դուրս գա այդ վիճակից, ոչ թե նրան մեղադրել, թե «աղքատությունն իր գլխում է, դրա համար էլ աղքատ է»։

Այսպիսով, աղքատության հաղթահարումը Հայաստանում պահանջում է ոչ թե մեկ միջոցառում կամ ծրագիր, այլ համակարգային, համակողմանի և հետևողական քաղաքականություն, որտեղ տնտեսական զարգացումը, կրթությունը, ռեսուրսների արդյունավետ բաշխումը և պետական պատասխանատվությունը միահյուսվում են մեկ ռազմավարության մեջ՝ ուղղված մարդու արժանապատիվ կյանքի և սոցիալական արդարության հաստատմանը։