Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊ Սրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստին ԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. Reuters Կասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ Ամերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համար Համոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին Գազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում 110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համար Այս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմ Գազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերում Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարան Եվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողների

Խոշտանգման յուրաքանչյուր դեպք պահանջում է անհապաղ, անկախ և արդյունավետ քննություն. ՄԻՊՍրբուհի Գալյանը ռուս գործընկերոջը հրավիրել է մասնակցելու նոյեմբերին Երևանում կայանալիք ԱՊՀ պետությունների արդարադատության նախարարների խորհրդի նիստինԱՄՆ-ն նախատեսում է Թուրքիային մատակարարել 700 միլիոն դոլարի ռեակտիվ շարժիչներ. ReutersԿասեցվել է Վանաձորում գործող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱմերիկայի դռները լիովին փակ են ապաստան խնդրողների համարՀամոզված եմ՝ պատվով կշարունակի մեր միասին սկսած գործը, հանուն ՀՀ-ի. Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԳազամատակարարման վթարային դադարեցում Արարատի մարզի Նոր Ուղի և Գինեվետ բնակավայրերում110 մլն 309 հազար դրամ՝ Գյումրիի նախկին «Սամարիթեր» հիվանդանոցի վերանորոգման համարԱյս գիշեր Ուկրաինան այս տարվա ամենամասշտաբայի օդային հարձակումն է իրականացրել Ռուսաստանի դեմԳազամատակարարման ընդհատումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերումՊուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել, ժամանակավորապես տեղափոխվել են՝ վերականգնման և բարելավման նպատակով․ Վաղարշապատի համայնքապետարանԵվրոպական արհմիությունների ինստիտուտը զգուշացրել է, որ ջերմային սթրեսը սպառնում է Եվրոպայում 130 միլիոն աշխատողներիՇվեդիան 154 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային ձմռանը նախապատրաստելու համարՍահմանադրական դատարանի նիստը ուղիղԱՄՆ-ը կանոնավոր զորքեր է ուղարկել Վենեսուելա. նրան առաջինն օգնության հասան հակառակորդ երկրներըԿառավարությունը հաստատել է բարձրագույն կրթության մասնագիտությունների, դասիչների և որակավորումների նորացված ցանկըԱռողջապահության նախարարությունն ու «Ազգային բժշկական պալատը» համագործակցության հուշագիր են ստորագրելԱպարանում առատ տեղումների հետևանքով փլուզվել է Ափնագյուղի 19-րդ դարի կամուրջըՔննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքըՄԻ պաշտպանն ընդունել է Անդրանիկ Թևանյանի իրավունքներին առնչվող հարցերը բարձրաձայնող անձանցՏեղի է ունեցել ՀՀ-ի և ԵՄ-ի միջև անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների երկրորդ նիստըԴատախազությունը դիմել է ԿԸՀ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հարցովԹրամփի անվան Խաղաղության ինստիտուտում ստորագրվել է ԱԲ ոլորտում Հայաստան-ԱՄՆ համագործակցության համատեղ հայտարարությունՈվքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ էկոնոմիկայի նախարարությունը մանրամասներ է հայտնելՍիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չի բերի Լիբանանի հարավիցՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպՄԱԿ-ը դադարեցրել է Հորմուզի նեղուցում նավերի տարհանումըԻսրայելի ԱԳ նախարարը կառավարության քննարկմանը կներկայացնի Հայոց ցեղասպնության ճանաչման վերաբերյալ բանաձևԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիքՌուսաստանը դադարեցրել է Հայաստանից ողջ ձկնամթերքի ներկրումըԳառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարանՄեկնելու եք հանգստի` նախ ստուգեք անձնագրի վավերականությունը և տվյալ երկիր մուտքի պայմաններըՍեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներՎենեսուելայի երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 188-իՇուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազՄաղթում եմ շարունակական հաջողություններ․ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն ՌուբինյանինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն ՌուբինյանըՈստիկանները ձերբակալել են սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողիԱԽ քարտուղարը Լեհաստանի Գդանսկ քաղաքում մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովինՀամբարձում Մաթևոսյանը Չարլզ III-ի հրավերով մասնակցել է Սենթ Ջեյմսի պալատում կազմակերպված բարձր մակարդակի ընդունելությանըՊակիստանում փրկել են ֆրանսուհուն և նրա հինգ երեխաներին, որոնց ավելի քան 10 տարի ամուսինը գերության մեջ էր պահումԹուրքիայի Մանիսա նահանգում անտառային հրդեհ է բռնկվելՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանին առնչվող գործի դատական ակտը ստանալուց հետո վճռաբեկ բողոք է ներկայացվելու. Գլխավոր դատախազությունԱռանց վիզայի Հայաստան այցելելու արտոնությունը որոշ երկրների քաղաքացիների համար կգործի մինչև 2027 թվականըԿիրականացվի ռազմական նշանակության ապրանքի և գույքի որակի վերահսկողության գործընթացՀունիսի վերջին երեք օրը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը էապես չի փոխվիՎերաքննիչ դատարանը բեկանեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավճիռը և ուղարկեց նոր քննությանԿեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
Հայաստան

Պետրոսյան. Հայաստանը պետք է պարբերաբար բարձրացնի Բաքվում ապօրինաբար պահվող հայերի հարցը

NEWS.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար:

Այս անգամ զրուցեցինք Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահ, Էրլանգեն-Նյուրնբերգի համալսարանի և Նյուրնբերգի սկզբունքների միջազգային ակադեմիայի դասախոս Գուրգեն Պետրոսյանի հետ։

Պարոն Պետրոսյան, հետևո՞ւմ եք արդյոք հայաստանյան իրավիճակին, 2020թ.պատերազմից և Արցախի կորստից հետո տեղի ունեցող զարգացումներին:

Բնականաբար հետևում ենք: Ավելին, Հայ-գերմանական իրավաբանների միությունը 2020թ-ից ի վեր Գերմանիայում, տարբեր իրավական հարթակներում պարբերաբար բարձրաձայնում է այն ամենի մասին, ինչ տեղի է ունեցել պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ընթացքում՝ հիմնվելով համընդհանուր իրավասության հասկացության վրա, որը լայնորեն ճանաչվում ու ընդունվում է Գերմանիայում: Ներկայացրել ենք միջազգային հանցագործությունների մասին հաղորդումներ Գերմանիայի դաշնային դատախազին՝ ներկայացնելով այն պատերազմական հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ: Նպատակն այն է, որպեսզիայդ հանցագործությունները կատարած անձինք Գերմանիա մտնելիս ենթարկվեն քրեական պատասխանատվության, քանի որ, ըստ գերմանական օրենսդրության, անկախ նրանից, թե որտեղ են կատարվել այդ միջազգային հանցագործությունները, Գերմանիայում նրանք կարող են պատասխանատվության ենթարկվել: Նման նախադեպեր եղել են սիրիացի և իրաքցի իսլամիստների մասով, որոնց նկատմամբ դատական վարույթներ են եղել: Մենք այդ հաղորդումները ներկայացրել ենք և հետամուտ ենք լինում, որ այդ հանցագործները Գերմանիա մտնելուն պես ենթարկվեն քրեական պատասխանատվության: Ի դեպ, նման հաղորդում ներկայացրել էինք նաև ամիսներ առաջ Մոսկվայում ձերբակալված և հետո ազատ արձակված ադրբեջանցի «Ֆիթնեսբլոգերի» նկատմամբ:

Գերմանիայի դատախազությունն սկսել է ուսումնասիրությունների փուլը, և այն պահին, երբ տվյալ անձը հայտնվի ու այդ մասին տեղեկացնենք, իրավապահ մարմինները քայլեր կձեռնարկեն:

Տեղյա՞կ եք արդյոք Հայաստանի կողմից միջազգային իրավական ատյաններ ներկայացված միջպետական հայցերի մասին: Ադրբեջանի ճնշումներից մեկն էլ այն է, որպեսզի Հայաստանը հրաժարվի այդ հայցերից: Ի՞նչ կարծիք ունենք այդ մասին և դա ի՞նչհետևանքներ կարող է ունենալ մեր երկրի համար:

Դա կարող է ծայրահեղ ծանր հետևանքներ առաջացնել: Բազմիցս իմ հարցազրույցներում նշել եմ, որ Հայաստանը չպետք է ոչ մի կերպ հրաժարվի իր իրավական պահանջներից, քանի որ այն պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների ոտնահարումները, որոնք տեղի են ունեցել հայ բնակչության նկատմամբ թե՛ պատերազմի, թե՛ դրան հաջորդող շրջանում ու թե՛ դեպորտացիայի ժամանակ, չպետք է դուրս գան Հայաստանի օրակարգից: Դա կնշանակի, որ Հայաստաննայլևսորևէ պահանջ չունի Ադրբեջանի իշխանություններից: Մենք իրավունք չունենք այդ գործընթացին գնալու, քանի որ չպետք է մոռանանք, որ անձինք, ովքեր ստիպված են եղել լքել Արցախը, ունեն վերադարձի իրավունք, և այդ մասին միջազգային ատյաններում պետք է պարբերաբար բարձրաձայնվի:

Եսպատահաբար չօգտագործեցի «դեպորտացիա» տերմինը. դեպորտացիան համարվում է մարդկության դեմ կատարված միջազգային բնույթի հանցագործությունև այն տրանսնացիոնալ նշանակություն ունի: Եվ քանի որ փետրվարի 1 -ից Հայաստանը Հռոմի ստատուտի անդամ է ու հետադարձ ուժով ճանաչել է նաև Միջազգային քրեական դատարանի (ICC) իրավասությունը, ապա սա նշանակում է, որ Միջազգային քրեական դատարանը կարող է հիմնվել այս իրավասության վրա և սկսել հետաքննություններ Ադրբեջանի բարձրաստիճան անձանց նկատմամբ:

Մի քանի ամիս առաջ հայ-ամերիկյան հասարակական կազմակերպություններից մեկը դիմում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ հիմնվելով այն փաստերի վրա, որոնք տեղի են ունեցել, և կարծում եմ, նման դիմումները պետք է շարունակաբար լինեն, որպեսզի հարցը մնա դատախազի ուշադրության կենտրոնում: Մեր առաքելությունը պետք է լինի այն, որպեսզի Հայաստանի պետական և մյուս համահայկական ու հասարակական կազմակերպությունները, միմյանց հետ համագործակցելով, կարողանան այնպիսի նյութ պատրաստել, որը դատախազը կկարողանա միանգամից ընդունելվարույթ և սկսել հետաքննությունը:

Մասնագետների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցների մեր այս շարքը վերաբերում է Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ու քաղբանտարկյալի կարգավիճակում հայտնված Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության իրավունքների պաշտպանությանը, նրանց վերադարձի հնարավորություններին: Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել նրանց, առանց որևէ հիմնավորման երկարաձգել կալանքի ժամկետները (վերջին անգամ՝ հինգամսով), իսկ անցածամիս Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը խոշտանգումների մասին հայց ներկայացրեց ՄԱԿ-ի խոշտանգումների հարցով զեկուցողին: Վերջերս ԵԽԽՎ նախագահը մտահոգության հայտնեց այն առիթով, որ Ադրբեջանը հրաժարվում է ԵԽ Խոշտանգումների կոմիտեի հետ համագործակցելուց: Ըստ Ձեզ՝ ի՞նչ է հնարավոր անել այս իրավիճակում Բաքվի բանտերում պահվող ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար. Ի՞նչ լծակներ կան, որոնք հնարավոր է գործի դնել:

Սա շատ ցավալի ու բարդ հարց է, ու, ցավոք, իրավական մեխանիզմներն այս հարցում բավականին սահմանափակ են:

Այո, դիմումը ՄԱԿ-ի զեկուցողին, ԵԽԽՎ Խոշտանգումների կոմիտեի հայտարարությունը կարևոր են, բայց դրանք Բաքվում պահվող հայերիազատ արձակման և վերադարձի մեխանիզմներ չեն պարունակում, ինչին և մենք ձգտում ենք:

Գործիքներից մեկն այն է, որ ՄԱԿ-ի Արդարադատության դատարանը կարող է արձանագրել պետական պատասխանատվություն առ այն, որ տեղի է ունեցել Խոշտանգումների մասին կոնվենցիայի ոտնահարում և ըստ այդմ նշանակել ռեպարացիաներ, որոնց չկատարման դեպքում Ադրբեջանի համար կարող է պետական պատասխանատվություն առաջանալ:

Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, ապա կարևոր է, որ հայկական կողմը պարբերաբար բարձրաձայնի, որ մարդու իրավունքների նմանատիպ ոտնահարումներ են տեղի ունենում և երկու տասնյակից հայեր ապօրինաբար են պահվում Ադրբեջանի իշխանությունների կողմից: Բայց որևէ ձևով չի նկատվում, որ ՀայաստանիՀանրապետությունըշահագրգռված է այդ հացը օրակարգ մտցնելու առումով: Միգուցե և այն կա օրակարգում, բայց առնվազն հանրային դաշտում ակնհայտ չէ, որ ՀՀ-ն փորձում է ձեռնամուխ լինել Ադրբեջանում ապօրինի պահվող հայերի ազատարձակմանը:

Ադրբեջանի իշխանությունները շինծու քրեական մեղադրանքներ են առաջադրել Արցախի նախկին ղեկավարության նկատմամբ և նրանց համարում են ոչ թե գերիներ կամ քաղբանտարկյալներ, այլ «քրեական հանցագործներ», որոնք պետք է կանգնեն «ադրբեջանական արդարադատության առջև»: Ադրբեջանի գլխավոր դատախազը վերջերս հայտարարեց, որ 15 հայ բանտարկյալների գործերը, որոնց թվում են արցախցի գործիչները, «մոտ ժամանակներս» կփոխանցվեն դատարան: Հնարավորություն կա՞արդյոք այդ դատական նիստերին միջազգային մասնագետների ներկայություն ապահովել:

Սա թերևս ամենակարևոր հարցերից է, և պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի այս գործերում միջազգային բարձրակարգ պաշտպաններ ներգրավվեն: Բնականաբար, Ադրբեջանը ամեն կերպ փորձելու է սահմանափակել միջազգային ներկայությունն այդ դատավարությունների ընթացքում՝մեկնաբանելով, թե ադրբեջանական օրենքներով միայն իրենց երկրում լիցենզավորված փաստաբաններ կարող են ներգրավվել և այլն, բայց ամեն հնարավորություն պետք է գործի դնել: Այստեղ պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ դեռևս պարզ չէ, թե Ադրբեջանը ինչ տեսակի ստրատեգիա է պատրաստվում վարել այս գործերի առումով:

Ընդհանուր թեման ամփոփելով, շատ ցանկալի կլիներ վերոնշյալ հարցերի շուրջ տեսնել համագործակցություն Հայաստանի իշխանությունների, պետական տարբեր մարմինների միջև և համակարգված աշխատանք նաև ՀԿ-ների հետ,ինչր չափազանց կարևոր է աշխարհաքաղաքական այնպիսի իրողություններում գտնվող երկրի համար, ինչպիսին Հայաստանն է:

2020 թվականից մինչև հիմա Ադրբեջանի գործողությունները միջազգային իրավունքի շրջանակում ուղղված են եղել Արցախի հարցը թե՛ իրավական, թե՛ քաղաքական, և թե՛ռազմավարականտեսանկյունից փակելուն: Մինչդեռ Հայաստանն այդ ընթացքում ոչինչ չի արել՝նույնմիջազգային իրավունքի գործիքներն օգտագործելով հակազդելու և նրանց քաղաքականությունը կանխելու համար: Հարկավոր էր մեծ քանակությամբ իրավական գործընթացներ սկսել, որը չի արվել, հարկավոր էր կոորդինացված ու գրագետ աշխատանք պետական ինստիտուտների, ՀԿսեկտորի և այլ կառույցների միջև, որը չի արվել ու չի արվում: Պետք չէ երբեք թերահավատորեն վերաբերվել միջազգային իրավունքի գործիքներին, պետք է կարողանալ դրանք գրագետ օգտագործել և այդ ինստիտուտների հետևում կանգնած անձանց հետ մասնագիտական աշխատանք տանել:

Մենք հիմա տեսնում ենք, որ տարբեր կոնֆլիկտներում միջազգային իրավունքի նկատմամբկարևորությունըգնալով ավելի է բարձրանում: Տեսեք, օրինակ, Գվատեմալան, ցեղասպանության կոնվենցիայի հիման վրա, Գերմանիայի դեմ դիմում է ներկայացնում ՄԱԿ-ի Արդարադատության դատարան, Հարավային Աֆրիկան ներկայացնում է դիմում Իսրայելի նկատմամբ: Այսինքն, պետությունները շատ լավ գիտակցում են, որ միջազգային իրավունքը կարող է օգտագործվել ճիշտ ուղղությամբ ու երբեք չպետք է թերագնահատել այդ գործիքները: