Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառով Հայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամ Իրավիճակը Ուկրաինայում և Ղրիմում Իրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետ Թրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա Վերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածք OAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցեր Կատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքները Մինիոնները վերադառնում են

Իրանի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ամերիկյան կողմին՝ Թրամփի սպառնալիքների պատճառովՀայաստանից Վրաստան ծաղիկների արտահանումն աճել է գրեթե 3 անգամԻրավիճակը Ուկրաինայում և ՂրիմումԻրանի պատվիրակությունը հրաժարվել է լուսանկարվել և ձեռք սեղմել ԱՄՆ ներկայացուցիչների հետԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ ՎենսԹրամփը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտաՎերջին 4 տարիների ընթացքում Երևանում ստեղծել ենք մոտ 60 հա կանաչապատ տարածքOAS Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում քննարկվում են միջազգային օրակարգի հարցերԿատարում բնական գազի հեղուկացման արտադրական կենտրոնում պայթյունի հետեւանքով կան բազմաթիվ անհետ կորածներՄեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Սթարմերը պատրաստվում է հրաժարական տալ
ՍԴ–ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26–ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
Մունդիալ-2026․ մեկնարկն արդարացնո՞ւմ է սպասելիքներըՄինիոնները վերադառնում ենApple-ը թանկացնելու է իր արտադրանքըՌուս-ուկրաինական հակամարտությունն ազդում է Եվրոպայի և ՆԱՏՕ-ի անվտանգության վրա. ԳյուլերԵվս մեկ կուսակցություն է դիմել ՍԴ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջովՌուբեն Հակոբյանի կալանավորման վերաբերյալ ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Այրվող Մոսկվան» վկայում է պատերազմում տեղի ունեցած փոփոխությունների մասին․ միջազգային մամուլի անդրադարձըԳաղտնալսումները՝ հիմնավոր կասկածների դեպքում՝ դատարանի վճռով․ ընտրակեղծիքի 17 գործ հասել է դատարանԲՀԿ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը» ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵթե քաղաքացին 2026-ին օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, 2027-ին կարո՞ղ է ստանալ սոցիալական ծախսի փոխհատուցում. ՊԵԿ պարզաբանում«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Ռուբեն Ռուբինյան թողարկում 10Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարինՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՀրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀԿասեցվել է Ուռուտ գյուղում գործող պանրի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը մուտքագրվել է ՍԴ․ ընդունելիության հարցը կքննարկվի 2 օրումԲյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքինՀայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության 11-րդ նստաշրջանինԱմառային տապ և ջերմային հարված. ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցությունը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըՎարչապետը ներկա է եղել Երևանի Հակոբ Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը օրենսդրական արգելքի պայմաններում բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ-ն ձայնագրություն է հրապարակելՀունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլըՌուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել«Միասնության թևեր»-ը ՍԴ է դիմել՝ վիճարկելու ԱԺ ընտրությունների արդյունքներըԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ նախագահ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխանՄակրոնը խոստովանել է, որ օգտագործում է արհեստական բանականությունԿավ, փայտ և հայկական ձեռագիր․ Վերնիսաժի կոլորիտըԻրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNNԻգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ էՍկանդալ հայկական ֆուտբոլում․ «Նոան» պահանջում է համակարգային փոփոխություններ ՀՖՖ-ումNASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասինԻտալիայի վարչապետը հայտնել է, որ թողել է ծխելըՔաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլըԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններիցԲոլորը կհաշտվեն այն մտքի հետ, որ ընտրություններն անցել են ազատ, թափանցիկ և լեգիտիմ ճանապարհով․ Ալխաս ՂազարյանՄեկնարկում է «Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան ներկայացուցչի ընտրության մրցույթըԱվստրալիան Ուկրաինային կհատկացնի ևս 70 մլն դոլար՝ զենք գնելու համար
Գիտություն

Նոր սկանդալ Շիրակի պետհամալսարանում. հրաժարական է տվել պրոռեկտորը

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքում հանդես է եկել նոր բացահայտումներով՝ Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցող դեպքերից։

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,երեկ աշխատանքային օրվա ավարտին չդիմանալով Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի կշտամբանքներին և վիրավորանքներին, սեփական դիմումի համաձայն հրաժարական է տվել ուսումնական գծով պրոռեկտոր Բագրատ Պողոսյանը, ով այս պաշտոնին էր նշանակվել 2017 թ-ի ապրիլին:

Պարկեշտ և ոչ կոնֆլիկտային Բագրատ Պողոսյանը ամենահարմար թեկնածուն էր, որի վրա ռեկտոր Մինասյանը կփորձի բարդել ԿԳ նախարարի կողմից բարձրաձայնած 9-10 «թերությունները»։ Սակայն ԲՈՒՀ-ում և հենց նույն նախարարն էլ գիտեն, որ այդ և շատ այլ ապօրինությունների հեղինակը հենց նույն ռեկտոր Սահակ Մինասյանն է։ Բագրատ Պողոսյանը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ և ի տարբերություն պարոն Մինասյանի և նրա շրջապատի, ովքեր բացարձակ պատկերացում չունեն, թե ինչ բան է ԲՈՒՀ-ական կրթությունը, բավական բանիմաց է և արհեստավարժ մասնագետ է ՝ 5 տարի զբաղեցնելով ուսումնամեթոդական վարչության պետի պաշտոնը։
Բագրատ Պողոսյանի հրաժարականը «մեղմելու» և աղմուկից խուսափելու համար ռեկտոր Մինասյանը վերջինիս նշանակել է Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկանի ժամանակավոր պաշտոնակատար, որի արդեն նախկին դեկանին էլ, ըստ լավատեղյակ աղբյուրների, նշանակելու է Բագրատ Պողոսյանի փոխարեն պրոռեկտոր՝ միևնույն ժամանակ ստեղծելով նոր հաստիք՝փոխպրոռեկտորի ու այդ պաշտոնին նշանակելով իր յուրայիններից մեկին։ Գիտենալով Սահակ Մինասյանի աշխատաոճը համոզված եմ, որ Պողոսյանը շատ երկար չի հանգրվանի դեկանի ԺՊ-ի պաշտոնում։ Աղմուկից հետո ռեկտորը Բագրատ Պողոսյանին տարրական դուրս կշպրտի ԲՈՒՀ-ից։

Համալսարանում ստեղծված անառողջ մթնոլորտն այն աստիճանի է հասել, որ իմ ունեցած տեղեկությունների համաձայն, իր պաշտոնից ցանկանում է հրաժարվել նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, որի հետ հարաբերությունները միշտ լարված են եղել։ Սակայն ԲՈՒՀ-ում ասում են, որ նրան այդ քայլից դրդում է հրաժարվել նրա եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը։

Հ.Գ.Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում երկրի իշխանությունները Շիրակի պետհամալսարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Որքա՞ն պետք է շարունակվի այս ամենը։ Քանի մարդու գլուխ պետք է տրորի ռեկտոր Մինասյանը, էլ ինչ ապօրինություններ և հանցագործություններ պետք է գործի ԿԳ նախարարի ընկերը։ Պարոն Մինասյանի բեսպրեդելը և անօրինականությունները, ինչպես նաև ամբողջ ԲՈՒՀ-ի կոլեկտիվը խրոնիկ սթրեսային վիճակում պահելն ուղղակիորեն կազմաքանդում են համալսարանը և կաթվածահար անում ուսումնական պրոցեսը։ 500 միլիոն դրամ փոշիացնողը վստահ է,որ ինքն անպատժելի է»։