Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել

Հետք-ը գրում է․

2024 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 13.6%-ով։

Ինչպես ցույց են տալիս Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալները, տարեսկզբին ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում։ Հունվար-փետրվարին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է մոտ 462 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն երկու ամսվա համեմատ 28.9%-ով աճել է։

Արդյունաբերության այս բարձր աճի տեմպը սկսվել է 2023 թվականի նոյեմբերից։ Դրան նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, որոշ ամիսների նաև անկում է գրանցվել։ Ընդ որում, «տխուր» վիճակում էր ինչպես հանքարդյունաբերությունը, այնպես էլ՝ մշակող արդյունաբերությունը։

Սակայն, 2023-ի նոյեմբերից արդյունաբերության ոլորտը սկսեց կտրուկ աճ գրանցել։

Վիճակագրական տվյալների վերլուծությունը փաստում է, որ արդյունաբերության այդ աճը մեծապես պայմանավորված է ոսկերչության ոլորտով։ Նոյեմբերին Վիճակագրական կոմիտեն սկսեց ոսկերչական արտադրանքի աննախադեպ ծավալներ ցույց տալ։

2023-ի դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 22 580 կգ ոսկերչական իր (ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը)՝ 82 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ գումարն աճել է 9.4 անգամ։

2023-ի նոյեմբերին արտադրվել է 19 807 կգ, որի արժեքը նույնպես կազմել է 82 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.7 անգամ։

Արդեն 2024-ի հունվարին ոսկերչության ոլորտի արտադրանքը կազմել է մոտ 47 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 11.3 անգամ։

Թեև փետրվարի բացվածքը դեռևս չի հրապարակվել, սակայն ենթադրվում է, որ արդյունաբերության ոլորտի աճը շարունակել է ապահովել ոսկերչության ոլորտը։

Այսինքն՝ ոսկերչության ոլորտի այս վիճակագրությունն էական դեր ունի Հայաստանի ամբողջ արդյունաբերության, ինչպես նաև՝ տնտեսական աճի վրա։

Սակայն, այս կտրուկ աճը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջ քաշում` հաշվի առնելով Հայաստանում ոսկերչության ոլորտի ոչ մեծ աշխատուժն և արտադրական հզորությունները։

«Հետք»-ի հետաքննությամբ պարզվել է, որ ոսկերչական արտադրանքի ոլորտի կտրուկ աճը ապահովել է մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբին, ինչպես նաև՝ ֆաբրիկայի համահիմնադիր Հրաչ Ավագյանին ու նրա ընտանիքի անդամներին։ Վերջինիս ընտանիքը Ռուսաստանում է ոսկերչությամբ զբաղվել։

Երևանի ոսկերչական ֆաբրիկայի արմատները տանում են օֆշոր։

Վարկած կա, որ սա իրականում Ռուսաստանից ներմուծված ոսկի է, որը տեղում մասնատվում է և արտահանվում՝ որպես Հայաստանում պատրաստված ոսկերչական զարդեր կամ ոսկերչական անավարտ իրեր։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչու՞ է տվյալ արտադրանքը գրանցվում որպես Հայաստանում արտադրված։

Մաքսային ծառայությանը տվյալները ցույց են տալիս, որ ոսկերչության ոլորտի այս կտրուկ աճին զուգահեռ Հայաստանը նույնքան կտրուկ ավելացրել է ոսկերչական իրերի արտահանումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։

Չի բացառվում, որ այս տվյալները ոչ միայն ոսկերչական իրերի շուկայի պատկերն են աղճատում, այլև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը։ Սակայն, այս մասին պաշտոնական հանրային քննարկումներ առայժմ չենք հանդիպել։

Այս տարվա հունվար-փերվարին տնտեսական ակտիվության աճին նպաստել են նաև ներքին առևտրաշրջանառությունը՝ 24.1%-ով աճելով նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, շինարարությունը (աճը՝ 10.8%) և ծառայությունների ոլորտը (5.2%):

Արտահանումն աճել է 2.6 անգամ

Արդյունաբերության աճին զուգահեռ 2024 թվականի հունվար-փետրվարին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, Հայաստանից արտահանումն աճել է 2.6 անգամ՝ կազմելով մոտ 2 մլրդ 570 մլն դոլար։

Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել արտաքին առևտրի բացվածքը, որից կարելի էր հասկանալ, թե ինչի հաշվին է աճել արտահանումը։ Սակայն, դատելով նախորդ երկու տարիների և վերջին շրջանում ոսկերչության ոլորտի միտումներից, կարելի է ենթադրել, որ այստեղ խոսքը մեծապես վերաարտահանումների մասին է։ Հայաստանից վերաարտահանվում է մեծ ծավալի տեխնիկա, ավտոմեքենա, ադամանդ, ոսկու խտանյութ և ոսկերչական արտադրանք և այլն։

2024 թվականի հունվար-փետրվարին ներմուծումը կազմել է 2 մլրդ 767 մլն դոլար` աճելով 73.2%-ով։