Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակը Իրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոց ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներ Ջամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերան ԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիր Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ) Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրը Ընդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունը Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. Ուրալօղլու Երևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրա Իտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցել

Աշխարհի ամենահարուստ ակումբների տասնյակըԻրազեկում․ Այվազովսկու փողոցում տեղադրվել է տեսանկարահանող տեխնիկական միջոցՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Արմավիր և Աբովյան ՔԿՀ-ներՋամալ Մուսիալան կարող է ժամանակից շուտ ավարտել պրոֆեսիոնալ կարիերանԱՄՆ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը Հայաստանում ֆինանսավորել է մշակութային ժառանգության պահպանության 16 ծրագիրԲարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարքԳևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ (տեսանյութ)Աբու Դաբիում ավարտվել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների առաջին օրըԸնդդիմադիր ուժերի համախմբումը և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտությունըԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ անցակետերի բացման նախապատրաստումը. ՈւրալօղլուԵրևանի ճանապարհներին խցանումներն ազդում են մեր ամենօրյա կյանքի վրաԻտալիայի առաջնությունում հերթական մարզչական պաշտոնանկությունն է տեղի ունեցելԸնթանում է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի հանդիպումըԹմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել են Էջմիածնի երկու բնակիչԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվՓոխվարչապետը կարևորել է Իրանի աջակցությունը Խաղաղության խաչմերուկինԿասեցվել է «Նոր Զովք»-ի ևս մեկ հաց-հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունըԱռավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասինՓարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ սկսվել է ուսումնասիրություն. ՄԻՊ-ը՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքի մասինՆիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Կոսովոյի վարչապետի հետԻսպանիայի Օվիեդո քաղաքում ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի հետևանքով ոստիկան է զոհվելՀԱՊԿ-ը կքննարկի Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նախագիծըԱրևմուտքը կարող է Ուկրաինային տրամադրել անվտանգության այնպիսի երաշխիքներ, որոնց կհամաձայնի նաև ՌուսաստանըՀրազդանի կիրճը մաքրվում է տասնամյակներով կուտակված աղբից (տեսանյութ)Դարձի՛ր կամավոր և օգնիր դպրոցականներին խոսել անգլերենԹվային ոլորտում դեռևս չափազանց մասնատված ենք. ՄակրոնՓոխադարձ հարվածներ ԵմենումԴավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվՕլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի բազմակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համարԲրյուսելում անցկացվող ԵՄ–Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը ՀՀ փոխվարչապետը հանդես է եկել տեսաուղերձովՕրենքով գողի կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԱռաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանաՀայաստանը ԱՊՀ-ից դուրս գալու հարց չի բարձրացրելԲԴԽ նախագահը Չինաստանի դեսպանի հետ քննարկել է երկու երկրների դատական համակարգերի համագործակցության հեռանկարներըՌուս-ուկրաինական բանակցություններ ԱՄԷ-ում՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբՄՍԾ Բաղրամյանի տարածքային կենտրոնը դադարեցնում է գործունեությունըԱՄՆ փոխում է Եվրոպայի հետ հարաբերությունների բնույթըՆոր Նորք վարչական շրջանի որոշ հասցեներում գազանջատում էԱՊՀ 35-ամյակ և ավելի քան 7000 փաստաթուղթ. Երևանում ամփոփվում են իրավական համագործակցության արդյունքներըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)Royal Dragoon Guards պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնումՊաու Կուբարսին ճանաչվել է Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստՀայաստան դաշինքի օգտին քվեարկած ընտրողը լուսանկարել է քվեաթերթիկը․ երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդումՆուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է Ստեփանավանի ընտրություններում Ուժեղ Հայաստանի համայնքապետի թեկնածունՆԳ նախարարի տեղակալն ընդունել է Խոշտանգումների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության առաքելության ներկայացուցիչներինՀՀ վարչապետի գավաթ» լողի մրցաշար․ կմրցեն 4-7-րդ և 8-12-րդ դասարանցիներըԱվարտվել է 3 անձի սպանության, ինքնասպանության հասցնելու փորձի, անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու, շորթման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըԶԳՈՒՇԱՑԵ՛Ք․ կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերըՏիգրան Համբարձումյանը՝ WCF Crete Rapid Challenge 2026 մրցաշարի հաղթող
Հայաստան

ՈՒսուցիչները կընդդիմանա՞ն, թե՞ կհամաձայնեն, որ «Հայրենիքը պետություն է», քաղաքացու օրն էլ՝ տոն

ԿԳՄՍ նախարարությունը Քաղաքացու օրվա շրջանակներում (համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքի` ՀՀ քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը) առաջարկել է դպրոցների սովորողների շրջանում անցկացնել ուսումնական նախագիծ` «Հայրենիքը պետություն է» խորագրով:

Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍՆ-ից, նախագծի շրջանակում սովորողներն իրենց նախընտրելի ձեւաչափով (նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ) պետք է ներկայացնեն յուրահատուկ եւ հետաքրքիր տեղեկատվություն այն տարածքի մասին, որտեղ ապրում են: Կատարված աշխատանքի ընթացքը պետք է ներկայացվի մինչեւ 3 րոպե տեւողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով: Արդյունքներն ամփոփվելու են դպրոցներում եւ ապրիլի 27-ին տեղադրվելու են դպրոցի ֆեյսբուքյան էջում կամ կայքում:

Կրթության փորձագետ Վիկտոր Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` սա ավելի շատ կրթակա՞ն, թե՞ քաղաքական ենթատեքստով նախաձեռնություն է, որ, ուսումնական նախագծի տեսքով, իջեցվել է դպրոցներին։ «Անկեղծ ասած, չէի ուզենա այս հարցը քաղաքականացնել եւ կուզեի կրթական մասին անդրադառնալ, բայց, ցավոք, չի լինում, որովհետեւ տակը միայն քաղաքականություն կա եւ ո՛չ կրթություն: Իրենք իշխանության եկան, այսպես ասած, կեղծ արժեքների, այդ թվում` կեղծ տոների դեմ պայքարի կոչերով, հիմա այդ՝ Քաղաքացու օր կոչվածն իրենց կողմից ստեղծված այդ կեղծ տոներից ու կեղծ արժեքներից մեկն է: Թող հարցում անեն ու պարզեն, թե քանի աշակերտ կամ ուսուցիչ ու տնօրեն է հիշում, որ կա քաղաքացու տոն, եւ որ կարելի է այդ՝ քաղաքացու տոն կոչվածը նշել: Մինչդեռ տոնի իմաստը հենց նրանում է, որ ժողովուրդը դրա մեջ ինչ-որ իմաստ է տեսնում, լինի դա եկեղեցական, թե պետական տոն: Ինձ հետ կարող են բանավիճել ու ասել, որ հիշեցման ձեւերից մեկը հենց սա է, բայց նպատակը ո՞րն է: Իսկ նպատակն այս նույն տրամաբանական շղթայի մեջ է` Հայո՞ց, թե՞ Հայաստանի պատմություն, Արարա՞տ, թե՞ Արագած... սա նույն շղթայի իրագործման քայլերից մեկն է: Եթե մի քիչ կոպիտ ձեւակերպեմ, ակամայից հիշում ես Չինգիզ Այթմատովի «Եվ դարից երկար ձգվում է օրը» վեպի մանկուրտ հերոսին` կտրել, մոռացնել տալ, հանել ինչ-որ արժեքներ, դարձնել, այսպես ասած, ոտքերի տակ նայող, հատկապես հիշողության, պահանջատիրության հետ առնչություն չունեցող մի բան: Սա ուղղակի ազգային մեղք է»:

Իշխանության փաստարկը սա է, որ այսպիսի կոչ-ուղերձներով հենց հայրենիքի գաղափարն է կարեւորում ու սերմանում քաղաքացու, երեխայի մեջ։ «Եթե չեմ սխալվում, ՄԱԿ-ի անդամ 193 պետություն կա, թող լինի 300` ճանաչված-չճանաչված պետություններով հանդերձ, բայց աշխարհում 2 հազարից ավելի ժողովուրդներ կան, այդ մնացած 1800 ժողովուրդը հայրենիք չունի՞, որ պետություն էլ չունի: Մենք հայրենիք չունեի՞նք, որ պետություն, պետականություն չունեինք: Այսինքն՝ եթե մենք լինենք Թուրքիայի կազմում, պիտի ասենք, որ Թուրքիան մեր հայրենի՞քն է, թե՞ պիտի ասենք, որ մեր հայրենիքը պատմական Հայաստանն է, որտեղ մենք ձեւավորվել ենք, մշակույթ ենք ստեղծել, որը համարում ենք մերը՝ ամեն ինչով: Այդ առումով դրանք ընդհանրապես չպետք է իրար հակադրել: Ինչու սկսեցի հենց նախագծի ընտրված խորագրից, որովհետեւ դա նույնն է, որ ասեմ՝ գիրքը գրիչ է, արեգակը լուսին է, նույն բանն է լեզվական մտածողության, կառուցվածքային առումով։ Այսինքն՝ 2 բաներ, որ կարող են ընդհանրություններ ունենալ, բայց չեն կարող երբեք նույնականացվել, որովհետեւ պետությունն ինքնին շատ նեղ հասկացություն է հայրենիքի համեմատ, եւ սա է վտանգավորը: Այն, որ պետականամետ պետք է լինի քաղաքացին, պետությունը պետք է գնահատի, այդ ամենը բոլորս հասկանում ենք, բայց սրա նպատակը հիշողությունից ջնջելն է, այդ թվում` ջնջել նաեւ թարմ վերքերը, որոնցից մեկն Արցախն է: Արարատն Արագածով փոխարինելը հասկանում ենք, թե ուր է տանում, եւ որն է դրա նպատակը: Այդ իբրեւ թե իրատեսական, ռեալիստական մտածողության ձեւավորում կոչվածն այնքան է աղքատացնում ու կողոպտում ժողովրդին, որ ուղղակի դառնում ես չգիտես որտեղից այս հողի վրա պատահական հայտնված մի զանգված: Սա է վտանգավոր»:

Վ. Մարտիրոսյանին հավասարապես մտահոգում է նաեւ այն, թե ինչ արձագանք կստանա այս նախագիծը հենց ուսուցիչների կողմից. «Ուսուցիչները, որպես կամակատարներ, աշակերտներին կօգնե՞ն, նախագծե՞ր կգրեն, ինչ-որ մրցույթների՞ կմասնակցեն, թե՞ ուսուցիչները թույլ կտան, որ մտածողության 2-րդ շերտը դուրս գա ջրի երես, եւ նույն աշակերտները նաեւ ընդդիմանան այդ գաղափարին` ընդլայնեն հայրենիքի գաղափարը, որ պետությունը դրա մի մասն է, դրա կազմակերպման ձեւն է ընդամենը ինչ-որ մի տարածքի վրա, բայց պետությունը հայրենիքը չէ ամբողջությամբ»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/8f2c58086df9ea796f982d0e42a2f695

© 2008 - 2021 «Հրապարակ օրաթերթ»